Նարիշկինը՝ ԱՊՀ երկրների հետախուզությունների միջև համատեղ գործողությունների մասին

https://arm.sputniknews.ru/20260904/narishkiny-aph-erkrneri-hetakhuzutjunneri-mijev-hamategh-gvortsvoghutjunneri-masin-106478723.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45415542_87:0:1507:1065_1920x0_80_0_0_51b1c48ebceb2a992e9cfaa8fc7f6826.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ նարիշկին, ռուսաստան, ուկրաինա, եվրամիություն

սերգեյ նարիշկին, ռուսաստան, ուկրաինա, եվրամիություն

Բաժանորդագրվել

Սերգեյ Նարիշկինը պատմել է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների փոխգործակցության, ԵՄ քաղաքականության, Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ակտիվության և Պետդումայի ընտրություններից առաջ երկրում իրավիճակի վրա ազդելու փորձերի մասին:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների հետախուզական ծառայություններն անկայուն արտաքին իրադրության ֆոնին ուժեղացնում են համակարգումը, փոխանակում են հետախուզական տվյալներ և համատեղ միջոցառումներ և գործողություններ են անցկացնում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության նիստից հետո:

Նրա խոսքով՝ իրականացվում է տարբեր տեսակների՝ օպերատիվից մինչև վերլուծական և կանխատեսող հետախուզական տեղեկատվության փոխանակում:

«Մենք մշտական հիմունքներով փոխանակում ենք տարբեր տեսակի հետախուզական տեղեկություններ՝ ազդանշանային, օպերատիվ, կանխատեսող, վերլուծական ։ Պլանավորում և իրականացնում ենք հատուկ միջոցառումներ, գործողություններ, որոնք նպատակ ունեն ապահովել մեր երկրների անվտանգությունը», – ասել է Նարիշկինը։

Նա ընդգծել է, որ հետախուզական ծառայությունների համակարգումը թույլ է տալիս ԱՊՀ երկրներին ուժեղացնել միմյանց անվտանգությունը:

«Ըստ այդմ, նման արտաքին իրադրության պայմաններում ԱՊՀ երկրների հատուկ հետախուզական ծառայությունները համակարգում են իրենց գործունեությունը, դրանով ուժեղացնում են միմյանց», – նշել է ԱՀԾ ղեկավարը:

ԵՄ-ն և Ուկրաինայի հակամարտությանը դրա մասնակցությունը

Նարիշկինի հայտարարությունների մի զգալի մաս վերաբերում էր Եվրամիության քաղաքականությանը։ Նա ասել է, որ ԵՄ-ն գնալով հեռանում է ինտեգրացիոն միավորման իր սկզբնական դերից, որն ուղղված էր մասնակից երկրների տնտեսական զարգացմանը:

«Եվ մենք տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ Եվրամիությունը բավական արագ հեռանում է իր սկզբնական նպատակից, այսինքն՝ ինտեգրացիոն հարթակ դառնալուց, որը նպատակ ուներ նպաստել այդ միության մեջ մտնող երկրների տնտեսական բարգավաճմանը», – ասել է Նարիշկինը:

Նրա խոսքով՝ Եվրամիության քաղաքականությունը Ռուսաստանի և ԱՊՀ երկրների նկատմամբ գնալով ավելի ագրեսիվ է դառնում։

«Եվ Եվրամիությունը, ցավոք, վերածվում է ռուսատյացության հակված խմբավորման, որը տրամադրված է ագրեսիվ քաղաքականություն վարել մեր պետության և մեր դաշնակիցների ու գործընկերների նկատմամբ», – հայտարարել է ԱՀԾ տնօրենը:

Նարիշկինը նաև խոսել է ուկրաինական հակամարտությանը Ուկրաինայի կողմից ԵՄ երկրների անմիջական մասնակցության մասին: Որպես փաստարկներ նա նշել է սպառազինության և զինամթերքի մատակարարումը, հետախուզական տեղեկատվության փոխանցումը, ինչպես նաև եվրոպական պետությունների զինծառայողների ներկայությունը:

«Գաղտնիք չէ, որ Եվրամիության երկրները գրեթե ամբողջապես մասնակցում են Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին, զենք, զինամթերք, հետախուզական տեղեկատվություն են տալիս։ Եվ մենք մարտի դաշտում հայտնաբերում ենք Եվրամիության երկրների զինծառայողներին», – ասել է նա։

ՆԱՏՕ-ն, Կալինինգրադը և Ռուսաստանի անվտանգությունը

ԱՀԾ տնօրենն առանձին անդրադարձել է Բալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվությանը։ Նա մատնանշել է դաշինքի վերջին զորավարժությունները, որոնց ընթացքում, նրա խոսքով, խաղարկվել է Կալինինգրադի մարզը շրջափակելու գործողություն:

Նարիշկինը հայտարարել է, որ տարածաշրջանում ՌԴ ուժերն ի վիճակի են կանխել հնարավոր ագրեսիան:

«Կալինինգրադի մարզում, Ռուսաստանի հյուսիս-արևմուտքի և Արևմուտքի սահմանամերձ շրջաններում ու Բալթյան նավատորմում ՌԴ զինված ուժերի խմբավորումները բոլոր հնարավորություններն ունեն կանխելու ցանկացած ագրեսիա և պարտության մատնելու ցանկացած ագրեսորի, ով էլ դա լինի», – ասել է ԱՀԾ տնօրենը:

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, Ռուսաստանն ունի սեփական անվտանգությունն ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ։

«Ռուսաստանի Դաշնությունն ունի բավարար ուժեր, հնարավորություններ և ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնույթի, որպեսզի ապահովի մեր պետության և քաղաքացիների անվտանգությունը»,-ընդգծել է Նարիշկինը:

Ուկրաինան և Պետդումայի ընտրությունները

Անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի Պետդումայի առաջիկա ընտրություններին։ Նարիշկինը թշնամական է անվանել Ուկրաինայի գործողությունները, որոնք, նրա խոսքով, ուղղված են նախընտրական շրջանում երկրում իրավիճակի ապակայունացմանը:

«Այդ գործողությունները ես որակում եմ որպես առաջին հերթին թշնամական։ Երկրորդ՝ այդպիսի ակտիվությունը, որին աջակցում են արևմտյան հովանավորները, կամ ավելի լավ է ասել՝ Կիևի կոռուպցիոն ռեժիմի արևմտյան տերերը, վկայում է խուճապի և շատ մոտալուտ պարտության հանդեպ Կիևի ռեժիմի վախի մասին», — ասել է ԱՀԾ ղեկավարը։

Նա հայտարարել է, որ նման գործողությունների պատասխանը կլինի Ռուսաստանի հասարակության համախմբումը։

«Այդ բոլոր թշնամական հարձակումներին Ռուսաստանի ժողովուրդը կպատասխանի երկրի ղեկավարության շուրջ համախմբմամբ և աջակցությամբ՝ ռազմական հատուկ գործողության նպատակներին հասնելու և, ընդհանուր առմամբ, մեր սիրելի Ռուսաստանի զարգացման և բարգավաճման նպատակով», – ասել է Նարիշկինը:

Leave a comment