Նեպալում ջրհեղեղի հասցրած վնասը 2,56 միլիարդ դոլար

Նեպալում ջրհեղեղի հասցրած վնասը կազմում է առնվազն 2,56 միլիարդ դոլար, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Տարերային աղետների ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների վերացման ազգային վարչության ղեկավար Դհարմա Ռաջ Ուպրետիին։

Պաշտոնյան նշել է, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած աղետի հետևանքով վնասվել է 2,56 միլիարդ դոլարի գույք, տուն և ենթակառուցվածք։

Օգոստոսի 26-ին Չինաստանի հետ սահմանին սառցադաշտի փլուզումից առաջացած ջրհեղեղի հետևանքով Նեպալում զոհվել է առնվազն 1259 մարդ։ Ավելի քան 5000 մարդ դեռ անհետ կորած է։ Չինաստանի իշխանությունների տվյալներով՝ սահմանի մյուս կողմում՝ Տիբեթում, զոհվել է առնվազն 21 մարդ, 541 մարդ անհետ կորած է։

Leave a comment