Լոռիում հյուրատնից մարդուն առևանգելու համար կան ձերբակալվածներ․ ՔԿ

https://arm.sputniknews.ru/20260904/lvorium-hjuratnic-mardun-arevangelu-hamar-kan-dzerbakalvatsner-qk-106477414.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_c970fc12c31df1ce04b9487fbd3aab38.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

առևանգում, սպանության փորձ, ձերբակալություն, կրակոց

առևանգում, սպանության փորձ, ձերբակալություն, կրակոց

Բաժանորդագրվել

Մի անձի առևանգել են, ապա ավտոմեքենայով փակել մեկ ուրիշի ճանապարհն ու կրակոցներ արձակել նրա ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Լոռիում հյուրատնից մարդուն առևանգելու և սպանության փորձի համար կան ձերբակալվածներ, կատարվել են 3 տասնյակից ավելի խուզարկություններ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Պարզվում է՝ հուլիսի 16-ին Ա.Հ.-ն Տ.Ղ.-ի, Գ.Պ.-ի և Ս.Վ.-ի հետ մտել է հյուրատան տարածք՝ Գ.Խ.-ին հայտնաբերելու և հաշվեհարդար տեսնելու նպատակով, սակայն նրան այնտեղ չգտնելով՝ հանդիպել են Գ.Խ.-ի ընկերոջը՝ Ա.Խ.-ին։ Նրան զենքի գործադրմամբ սպառնացել են, հարկադրաբար նստեցրել ավտոմեքենան և առևանգել:

Դրանից հետո ճանապարհին ավտոմեքենայով նկատել են Գ.Խ.-ին (ում փնտրում էին- խմբ): Տ.Ղ.-ն ավտոմեքենայով փակել է Գ.Խ.-ի ճանապարհը՝ ստիպելով կանգնեցնել ավտոմեքենան, որից հետո Ա.Հ.-ն և Գ.Պ.-ն առնվազն երեք անգամ կրակել են Գ.Խ.-ի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Տ.Ղ.-ի, Ա.Հ.-ի, Գ.Պ.-ի, Ս.Վ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու, հրազենի ապօրինի շրջանառության համար։ Հետապնդում է հարուցվել նաև Գ.Խ.-ի նկատմամբ, ում մոտ ևս հրազեն է եղել։

Երկու անձ ձերբակալվել է, երեքի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Leave a comment