Ռուսական զորքերը հարվածել են Կիևում Անվտանգության ծառայության շենքին․ Զելենսկին հանձնարարել է հայելային պատասխան տալ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

04.09.2026 | 17:47

ՌԴ ուժերն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հարվածել են Կիևում Ուկրաինայի անվտանգության ծառայության  շենքին։Անօդաչու սարքն ուղիղ շարժվել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Պոկլադի աշխատասենյակի ուղղությամբ։

Այս մասին հայտնում է  ՌԲԿ Ուկրաինան հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությանը։

«Խոսել եմ ՈՒԱԾ  ղեկավար Ալեքսանդր Պոկլադի հետ։ Ցավոք, ռուսական անօդաչու սարքը հարվածել է Կիևի Վլադիմիրսկայա փողոցում գտնվող կենտրոնական շենքին՝ Սուրբ Սոֆիայի տաճարի դիմաց», -նշել է նա։

Զելենսկին հայտնել է, որ դեպքի վայրում են բոլոր արտակարգ ծառայությունները, իսկ տուժածներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն։

«Պոկլադին հանձնարարել եմ, երբ ամեն ինչ պատրաստ լինի, ռուսներին այդ հարվածին համարժեք, շոշափելի  և հնարավորության դեպքում հայելային պատասխան տալ», – ընդգծել է Զելենսկին։

Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել հարձակումը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment