Իրանի բանակը հայտարարել է, որ ԱՄՆ–ի բազաներում ՀՕՊ համակարգեր է ոչնչացրել

https://arm.sputniknews.ru/20260904/irani-banaky-hajtararel-e-vor-amni-bazanerum-hop-hamakarger-e–vochnchacrel-106476416.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106368176_0:886:1206:1791_1920x0_80_0_0_7ee853fe294178c155a0f27de93bbe14.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հակաօդային պաշտպանություն (հօպ), իրանի իսլամական հանրապետություն, ամն, ռազմաբազա

հակաօդային պաշտպանություն (հօպ), իրանի իսլամական հանրապետություն, ամն, ռազմաբազա

Բաժանորդագրվել

Բանակի ներկայացուցչի խոսքով՝ Իրանըպատասխանելէ ԱՄՆ-ի վերջին հարձակումներին՝ հարվածելով ամերիկյան բազաներին, որտեղ տեղակայված են հակաօդային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ համակարգերը:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Իրանը խոցել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների ՀՕՊ համակարգերը, ինչը հեշտացնում է հարվածները Իսրայելին։ Այս մասին հայտարարել է իրանական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։

Թրամփը օգնականների հետ քննարկում է Իրանի դեմ գործողության ավարտը հայտարարելու հարցը. ԶԼՄ

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի վրա ԱՄՆ-ի տնտեսական ճնշման ուժեղացմանը զուգահեռ իբրուժեղանումէ նաև իրանական կանխարգելիչ հարվածի հավանականությունը:

«Հակաօդային պաշտպանության համալիրների ոչնչացումը նշանակում է, որ դեպի Իսրայել մեր հրթիռների ու դրոնների ճանապարհը բաց է, և այժմ այդ շրջաններում գտնվող բազաներին հարվածելը շատ ավելի հեշտ է դարձել»,–նշել է Աքրամանիան։

Նա հավելել է, որ Իրանը պատասխանել է ԱՄՆ-ի վերջին հարձակումներին՝ հարվածելով ամերիկյան բազաներին, որտեղ տեղակայված են հակաօդային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ համակարգերը: Իրանական բանակի ներկայացուցչի պնդմամբ՝ Թեհրանին հաջողվել է ոչնչացնել այդ համակարգերը։

Աքրամանիայի խոսքով՝ եթե Իրանը սպառնալիք զգա, ապա «կանխարգելիչ գործողություններ» կիրականացնի։

Մենք սխալների վրա սովորում ենք. Վենսը մեկնաբանել է Իրանում հարսանիքին հասցված հարվածը

Սեպտեմբերի 1–ի լույս 2–ի գիշերը ԱՄՆ-ն զանգվածային հարվածների նոր շարք է հասցրել Իրանի օբյեկտներին։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ թիրախավորվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտները, այդ թվում՝ ՀՕՊ համակարգերը, ռադիոտեղորոշիչ կայանները, ծովային միջոցներն ու կապի օբյեկտները:

Իրանն ի պատասխան հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ:​

Leave a comment