ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային ոլորտներում համագործակցության հնարավորությունը


Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության տրանսպորտի նախարար Իվան Բեդնարիկի հետ։


 


«Հանդիպման ժամանակ քննարկել ենք ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային ոլորտներում համագործակցության հնարավորությունը։


 


Ընդգծել եմ, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ ընդլայնել համագործակցությունը քաղաքային, երկաթուղային տրանսպորտի ոլորտում, այդ թվում՝ տեխնիկական խորհրդատվության, փորձի փոխանակման և չեխական ընկերությունների մասնակցության ուղղությամբ:


 


Երկուստեք ընդգծել ենք երկու երկրների միջև կանոնավոր ավիափոխադրման կարևորությունը։


 


Ներկայում Wizz Air ավիաընկերությունը Երևան-Պրահա ուղղությամբ իրականացնում է ուղիղ չվերթեր՝ շաբաթական 3 անգամ հաճախականությամբ։


 


Չեխիայի Հանրապետության գործընեկերոջ հետ քննարկել ենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,- ասվում է նախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ:


 

Դիտումների քանակ3

Leave a comment