Գագիկ Խաչատրյանի կյանքի համար վտանգները պահպանվում են. փաստաբանական խումբ

https://arm.sputniknews.ru/20260904/gagik-khachatrjani-kjanqi-hamar-vtangnery-pahpanvum-en-pastabanakan-khumb-106473086.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2019/74/20197465_52:0:940:666_1920x0_80_0_0_c1aad6854b319121f7874fcd29c8d404.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գագիկ խաչատրյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)

գագիկ խաչատրյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)

Բաժանորդագրվել

ՄԻՊ-ի միջամտությունից հետո Գագիկ Խաչատրյանի համար ապահովվել է խնամող անձ։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում, նրա կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են։ Այս մասին հիշեցնում է Խաչատրյանի պաշտպանական խումբը տարածած հաղորդագրության մեջ։

«Դիմումով Եվրոպական դատարանից խնդրել են հրահանգել ՀՀ կառավարությանը անմիջապես ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին, ձեռնպահ մնալ նրան պատգարակով շարունակաբար տեղից տեղ տեղափոխելու պրակտիկայից, վերացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց, որպեսզի նա կարողանա մեկնել արտերկիր պահանջված բուժումը ստանալու նպատակով»,- նշված է պաշտպանների հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ Խաչատրյանը թեպետ չի կարող ինքնուրույն տեղաշարժվել, սակայն պահվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։ Պաշտպանները միջնորդություն են ներկայացրել բժշկի այցելությունն ապահովելու վերաբերյալ, սակայն այն մինչև օրս անպատասխան է մնացել։

Պաշտպանական խումբը հիշեցնում է, որ դեռ 2020 թ․-ին ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել Խաչատրյանի բուժօգնությունը կալանավայրում, իսկ դրա անհնարինության դեպքում ապահովել նրա տեղափոխումը քաղաքացիական հիվանդանոց։ 2024թ․-ին ՄԻԵԴ է ներկայացվել նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ գանգատ։ Ներկայում ՄԻԵԴ-ը երկու գանգատները քննում է միասին։

Պաշտպանները հայտնում են, որ ՄԻՊ-ի միջամտությունից հետո Գագիկ Խաչատրյանի համար ապահովվել է խնամող անձ, սակայն խնդիրը լուծված չէ, նրա կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են։

Նշվում է, որ ՊԵԿ նախկին նախագահը 2019թ․-ին որպես մեղադրյալ է ներգրավված մի շարք քրեական վարույթներով, և 7 տարի շարունակվող քրեական գործընթացին զուգահեռ նրա առողջական վիճակը շարունակաբար վատթարացել է, իսկ բուժումը հիմնականում սահմանափակվել է ախտանշանային միջամտություններով։ Խաչատրյանին մի քանի անգամ թույլատրվել է մեկնել արտերկիր՝ բուժման նպատակով։ Նա յուրաքանչյուր անգամ վերադարձել է սահմանված ժամկետում, չի խոչընդոտել դատավարությանը, և այդ ընթացքում նրա առողջական վիճակի պատճառով որևէ դատական նիստ չի հետաձգվել։ Սակայն անհրաժեշտ վիրահատության համար մեկնելը շարունակաբար արգելափակվել է։

Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ՄԻՊ ներկայացուցիչները հանձնարարությամբ այցելել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ՝ հանդիպելու և զրուցելու Գագիկ Խաչատրյանի հետ։ Ավելի ուշ ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ժամանակ բարձրացված խնդիրները հասցեագրվել են համապատասխան մարմինների, և դրանց մի մասն արդեն լուծում է ստանում։

Leave a comment