Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական հակամարտության ավարտի և խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը

Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական հակամարտության ավարտի և խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջով կիսվել է իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին նվիրված հոդվածով։

Ուիթքոֆը Washington Examiner-ում հրապարակված հոդվածում նշել է, որ երկու երկրների միջև համաձայնությունը վերջ է դրել ավելի քան 35 տարի տևած հակամարտությանը։

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ կապող հաղորդակցության ապահովման խնդրին, որի շրջանակում ձևավորվել է TRIPP երթուղու գաղափարը՝ Հայաստանի տարածքով երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմամբ։

«Հարավային Կովկասն այսօր ավելի անվտանգ և կայուն է, քանի որ Թրամփը, Ալիևը և Փաշինյանը ընտրեցին արդյունքները, ոչ թե հռետորաբանությունը»,- գրել է Ուիթքոֆը։

Leave a comment