Պեսկովը Ուկրաինայում զենքի արտադրության օբյեկտներն անվանել է օրինական թիրախներ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում արևմտյան սպառազինության արտադրության ցանկացած օբյեկտ Ռուսաստանի զինված ուժերի համար կլինի օրինական թիրախ, գրում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել էր, որ Գերմանիան Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ համատեղ սկսել է հեռահար գործողության համակարգերի ստեղծման աշխատանքները։ Լրագրողները Պեսկովին խնդրել են մեկնաբանել այդ հայտարարությունը։

«Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած նմանատիպ օբյեկտ մեր զինված ուժերի համար կլինի օրինական թիրախ», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Leave a comment