ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 4-ին տարածաշրջանային զարգացումներն է քննարկել Հայաստանում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ ալ Սուլայթինիի հետ:
Հանդիպման մեկնարկին դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։
Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակից և պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։ Հատուկ ընդգծվել են միջխորհրդարանական փոխգործակցության հետևողական խորացման և փոխադարձ այցելությունների կարևորությունը։
Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։