Կարճատև անձրև, ամպրոպ․ ինչպիսի եղանակ է սպասվում

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 4-5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։

 

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 4-ին և 6-ին՝ կեսօրից հետո, 5-ին և 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևելյան և արևելյան`2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21/վրկ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին կնվազի 5-8 աստիճանով։

 

Երևան քաղաքի սեպտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        37.2°C (2017թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա              8.1°C (1997թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան      23.4°C

Leave a comment