Փոթորիկը վնասել է Տորոնտոյի նոր մարզադաշտը․ ստադիոնում AC/DC-ի համերգն է նախատեսված

Կանադայի Տորոնտո քաղաքում հզոր փոթորիկը զգալի վնաս է հասցրել նոր 50,000 տեղանոց «Ռոջերս» մարզադաշտին։

Համալիրը, որը բացվել էր 2025 թվականին Դաունսվյու թաղամասում՝ հատուկ մեծածավալ երաժշտական ​​​​շոուների համար, մասամբ կորցրել է իր տրիբունաներն ու նստատեղերը։

«Live Nation Canada» ընկերության ներկայացուցիչները հաստատել են մեծ վնասը՝ նշելով, որ մասնագետները գնահատում են վնասի չափը։

Կարող է չեղարկվել նաև ամառային սեզոնի վերջին համերգը՝ լեգենդար ավստրալիական AC/DC ռոք խմբի համերգը, որը նախատեսված է սեպտեմբերի 16-ին։

Չորեքշաբթի օրը հարավային Օնտարիոյում ուժեղ ամպրոպները ուղեկցվել են ուժեղ քամիներով, որոնք տապալել էին ծառեր և էլեկտրահաղորդման գծեր։ Նահանգում ավելի քան 150,000 հաճախորդներ առանց էլեկտրաէներգիայի էին մնացել։

Օրվա վերջում փոթորիկը հասել էր Մեծ Տորոնտոյի տարածք։ Քամու պոռթկումները գերազանցել էին ժամում 80 կիլոմետրը, իսկ որոշ շրջաններում դրանք հասնել էին 130 կիլոմետր ժամի։

Leave a comment