Այս պահին Ուկրաինայում խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան, սակայն աշխատանքները շարունակվում են, և այդ հնարավորությունը չի կարելի բացառել, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով։
– Ռուսաստանը Վիտկոֆֆի և Քուշների այցից առաջ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ չի վարի ուկրաինական ահաբեկչական հարձակումները դադարեցնելու համար։
– Գերմանիայի իշխանությունները անհիմն մեղադրում են Ռուսաստանին Լայպցիգի միջադեպի համար, բայց Ուկրաինային ոչ մի խոսք չեն ասել «Հյուսիսային հոսք» խողովակաշարի ռմբակոծության մասին։
– Ուկրաինայի ռազմականացման դրսևորումները, ինչպիսիք են այնտեղ հեռահար հրթիռներ արտադրելու ծրագրերը, գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար։
– ՌԴ-ն տեղյակ է Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի կողմից Ուկրաինայում հեռահար հրթիռների արտադրություն սկսելու ծրագրերի մասին․ Մոսկվան ստուգում է այս տեղեկատվությունը։ Նման ցանկացած օբյեկտ կդառնա Ռուսաստանի համար օրինական թիրախ։
– Պուտինն այսօր հանդիպում կանցկացնի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։
– Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը կմասնակցի Մոսկվա քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին։