Օդեսայում անօդաչուի հարվածի հետևանքով կան մեկ զոհ և 5 վիրավոր

Օդեսայում անօդաչուի հարվածի հետևանքով կան մեկ զոհ և 5 վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսական զինուժն անօդաչուներով հարվածել է Օդեսա քաղաքին, ինչի հետևանքով սպանվել է մեկ, վիրավորվել հինգ մարդ, հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը:

Օլեգ Կիպերը նաև հայտնել է, որ վնասվել են երկու մասնավոր տուն, մեկ ոչ բնակելի շենք և մեկ մեքենա։

Ռուսական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են նաև Զապորոժիեի վրա, հայտնել է Պետական արտակարգ իրավիճակների ծառայության տարածաշրջանային գրասենյակը։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել բազմահարկ բնակելի շենքում: Այրվել է երկու բնակարան, մեկ կին վիրավորվել է։

Կիևի Դարնիցկի շրջանում անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով երկու մարդ վիրավորվել է, հայտնել է քաղաքի ռազմական վարչությունը։

Leave a comment