Չինական ընկերությունները սկսել են դադարեցնել հազվագյուտ մետաղների առաքումներն ԱՄՆ․ Reuters

Չինաստանի հազվագյուտ մետաղների մատակարարները սկսել են դադարեցնել որոշ առաքումներ ամերիկյան ընկերություններին նույնիսկ անհրաժեշտ արտահանման լիցենզիաներով, գրել է Reuters-ը։

Ընկերությունները զգուշանում են Պեկինի կողմից հնարավոր պատժամիջոցներից ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տնտեսական լարվածության սրման ֆոնին։

Ձգձգումները պահպանում են կարևոր նյութերի պակասը, և գները մնում են ռեկորդային մակարդակի մոտ։ Հազվագյուտ մետաղները լայնորեն օգտագործվում են պաշտպանական արդյունաբերության, կիսահաղորդիչների արտադրության, ավիատիեզերական արդյունաբերության և էներգետիկայի մեջ։ Որոշ ամերիկյան ընկերություններ ավելի քան վեց ամիս սպասում են արտահանման լիցենզիաներ ստանալուն, ինչը զգալիորեն բարդացնում է նրանց գործունեությունը։

Հազվագյուտ մետաղների մատակարարումները, ինչպես սպասվում է, կլինեն Վաշինգտոնի և Պեկինի միջև քննարկման թեմա՝ Չինաստանի նախագահ Սի Ծինպինի՝ սեպտեմբերի 24-ին Վաշինգտոն այցից առաջ։

Leave a comment