Դեղձի մթերման ծավալը գերազանցել է նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը (PAN.am)

Սեպտեմբերի սկզբի դրությամբ մթերվել է մոտ 6000 տոննա դեղձ՝ գերազանցելով նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը (3860 տոննա): Կառավարությունը ներկայացրել է հունվար-հուլիս ամիսների ագրոպարենային արտահանման ցուցանիշները։

Կառավարությունը երկարաձգել է դեղձի և թզի մթերման փոխհատուցման ժամկետը ևս 1 ամսով

Այս տարվա առաջին 7 ամիսներին ագրոպարենային ընդհանուր արտահանումը կազմել է 849 մլն դոլար:

Ռեկորդային աճ է գրանցվել չրերի արտահանման ոլորտում՝ +151%:

Աճել են նաև շշալցված կոնյակի (+19%), պահածոների (+18%) և կոնյակի սպիրտի (+12%) ծավալները:

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Դրանից առաջ սահմանափակումներ են կիրառվել նաև Հայաստանից արտահանվող մի շարք բանջարեղենային մշակաբույսերի նկատմամբ։ Ռուսաստանը նաև արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ձկնամթերքի և որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։

Leave a comment