ՌԴ-ն ավելի մատչելի և որակով ԱԷԿ կարող է կառուցել․ Պեսկով





Մոսկվան հույս ունի շարունակել համագործակցությունը Երևանի հետ ինտեգրացիոն նախագծերի, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։

Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հարավային Կովկաս կատարած այցը և խոշորածավալ համատեղ նախագծերի ծրագրերի մասին հայտարարությունները։

Պեսկովի խոսքով՝ որպես միջուկային ոլորտում աշխարհի ամենաառաջադեմ երկիր, Ռուսաստանը կարող է դիմակայել միջազգային մրցակցության ամենաբարձր մակարդակին, եթե նման մրցակցություն պահանջվի իր գործընկերների կողմից։

«Ինչ վերաբերում է ատոմային էներգիայի ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը, այնտեղ կան հին խորհրդային օբյեկտներ, որոնք, իհարկե, խորհրդային և ռուսական նախագծմամբ են։ Այստեղ Ռուսաստանն անկասկած ունի ավելի մեծ կոմպետենցիա և ավելի մեծ մրցունակություն։ Եվ, որպես այս ոլորտում աշխարհի ամենաառաջադեմ երկիրը, Ռուսաստանը կարող է դիմակայել միջազգային մրցակցության ամենաբարձր մակարդակին, եթե նման մրցակցություն պահանջեն իր գործընկերները։ Այլ կերպ ասած, Ռուսաստանը կարող է ապահովել ավելի լավ որակ երկար տարիներ շարունակ՝ ավելի ցածր գնով», – ասել է Կրեմլի խոսնակը։

 




դիտվել է 26 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը


Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը


Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

Leave a comment