Նեպալում ողբերգական ջրհեղեղից ինը օր անց 2 մարդու ողջ են գտնել։
Փրկարարները ձայներ են լսել հիդրոէլեկտրակայանի թունելի փլատակների տակից և հասել են փրկվածներին։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Մոտ 900 մարդ դեռ կարող է մնացած լինել հողի տակ։
Աղետի հետևանքով զոհվածների թիվն արդեն գերազանցել է 1200-ը, ավելի քան 5000-ն անհետ կորած են համարվում։