Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 4-6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ վայրերում հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 3-5-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով։
Քամին`հարավարևելյան և արևելյան`4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
Երևանում սեպտեմբերի 4-8-ը տեղումներ չեն կանխատեսվում։ Երեկոյան ժամերին քամին ուժգնանալու է՝ հասնելով 10-14 մ/վրկ արագության։
Մայրաքաղաքում սեպտեմբերի 4-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 31-33 աստիճանի, իսկ երեկոյան կգրանցվի 24-26 աստիճան։