«Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ: Որոշումը կայացրել է դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Չախալյանի խափանման միջոցի ժամկետը լրանում է սեպտեմբերի 4-ին, հայտնում է Sputnik Արմենիան:
Մինչ որոշումը դատախազները նշել են, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չախալյանն ընտանիքի միակ կերակրողն է ու անչափահաս երեխաներ ունի, պետք է խափանման միջոցն ավելի մեղմել, բայց այնուամենայնիվ որևէ միջոց պետք է կիրառվի։
Փաստաբան Ալեքսան Թումասյանն էլ նշել է, որ որոշումը կայացնելուց առաջ կարելի է հաշվի առնել 1 տարի 2 ամսվա ընթացքում իր պաշտպանյալի դրսևորած պատշաճ վարքագիծը։
Թումասյանը միջնորդել է նաև որևէ խափանման միջոց կիրառելու դեպքում չկիրառել որևէ սարքավորում` հաշվի առնելով առողջական վիճակը ու, որ նա պետք է պարբերաբար գնա հետազոտությունների։
Դատավորը շեշտեց, որ որոշումը կայացնելիս հաշվի է առնվել այն, որ նա ընտանիքի միակ կերակրողն է, ունի անչափահաս երեխաներ։
Ֆարխոյանը նշել է, որ վարչական հսկողությունը կիրառվելու է առանց էլեկտրոնային սարքավորումների և ժամանակային սահմանափակման։ Մեղադրյալը պարտավոր է շաբաթվա ընթացքում 1 անգամ ներկայանալ Պրոբացիայի ծառայություն և գրանցվել այնտեղ, չփոխել իր բնակության վայրը, հակառակ պարագայում` տեղեկացնել վարույթն իրականացնող մարմնին։
Բացակայելու արգելք խափանման միջոցն էլ մնացել է անփոփոխ, գրավի կիրառումն էլ դատարանը նպատակահարմար չր գտել։
Չախալյանը կալանավորվել էր 2025 թվականի հուլիսի 5–ին։ 2026–ի փետրվարի 26–ին նրա խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով՝ համակցված չբացակայելու արգելքով։ Ըստ ՔԿ-ի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։