150 թուրք գործարարներ Հայաստանում մասնակցել են ԵՄ–ի դրամաշնորհով համաժողովի. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260904/150-turq-gvortsararner-hajastanum-masnakcel-en-emi-dramashnvorhvov-hamazhvoghvovi-zlm-106459287.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/04/106458949_84:0:1417:1000_1920x0_80_0_0_05152000d1de9663c75466f9361eec4b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թուրք, գործարար, հայաստան, համաժողով, եվրամիություն, դրամաշնորհ

թուրք, գործարար, հայաստան, համաժողով, եվրամիություն, դրամաշնորհ

Բաժանորդագրվել

Հայկական կողմը չի մասնակցել թուրք գործարարների ընտրությանը, անգամ այցելուների քանակը չի որոշել:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik.150 թուրք գործարարներ Հայաստանում երկօրյա տնտեսական ֆորումի են մասնակցել հայ գործարարների հետ։ Այս միջոցառման համար դրամաշնորհ է տվել Եվրամիությունը, ընդ որում` հոգալով միայն թուրքերի ծախսերը։ Այդ մասին գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթը գրել է, որ 150 թուրք գործարարների հետ ֆորումը Հայաստանում անցկացվել է «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում, իսկ կազմակերպիչը եղել է Արդյունաբերողների և գործարարների միությունը, որն էլ հենց դրամաշնորհ է ստացել Եվրոպամիությունից` հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ու միջսահմանային կապերի ամրապնդման թեմայով։

Թերթի տվյալներով` հայկական կողմը չի մասնակցել թուրք գործարարների ընտրությանը, անգամ այցելուների քանակը չի որոշել: Ինչ վերաբերում է հայ գործարարներին, ապա հաստատվել է 140 անձի մասնակցություն, սակայն ֆորումին ներկա են եղել շուրջ 120–ը։

«Թուրքական կողմի բոլոր ծախսերը` ներառյալ սնունդը, Երևանի կենտրոնում հյուրանոցի կեցություն, տեսարժան վայրեր այցելություններ և այլն, հոգացել են դրամաշնորհի միջոցներից, սակայն Հայաստանի մարզերից ժամանած գործարարների գիշերակացի կամ այլ ծախսեր չեն նախատեսվել։ Օրինակ` Մեղրիից կամ Ագարակից մարդիկ իրենց հաշվին են եկել Երևան, իսկ Թուրքիայից եկողներն իրենց գրպանից ոչ մի լումա չեն ծախսել»,– գրել է «Հրապարակը»։

Թե որքան գումար է հատկացրել ԵՄ–ն, հստակ չէ, սակայն թերթի տեղեկություններով այն ավելի քան 100 հազար դոլարի մասին է։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 2–ին Կարսում և հուլիսի 1–ին Վանում տեղի էին ունեցել հայ–թուրքական գործարար հանդիպումներ։ Հանդիպումներին հիմնականում քննարկվել են համագործակցության հնարավորությունները տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում։

Հիշեցնենք նաև` հունիսի 8-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ առաջիկայում հնարավոր է` Թուրքիայի գործարարների հետ հանդիպում լինի։

Leave a comment