ԱՄՆ-ում կսկսեն ԱԲ օգտագործել պետական պաշտոնների թեկնածուների հետ հարցազրույցների համար

Բաժանորդագրվել

Ոչ բոլոր դաշնային գերատեսչություններ են, սակայն, անհապաղ սկսելու կիրառել արհեստական բանականությունը թեկնածուների ընտրության ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգների կառավարությունը ծրագրում է սկսել արհեստական բանականության օգտագործումը աշխատակիցների ընտրության ժամանակ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CBS հեռուստաալիքին։

«ԱՄՆ դաշնային կառավարությունն առաջիկա օրերին կսկսի արհեստական բանականությունն օգտագործել որոշ դիմորդների հետ հարցազրույցներ անցկացնելիս»,- հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները։

Տեխնոլոգիան կփորձարկվի Tech Force նախաձեռնության շրջանակում, որը մեկնարկել է մասնավոր տեխնոլոգիական ոլորտից մասնագետներին երկու տարի ժամկետով կառավարությունում աշխատանքի ներգրավելու համար։ Ինչպես հայտնել է հեռուստաալիքի աղբյուրներից մեկը՝ թեկնածուների գնահատման համար կօգտագործվի CodeSignal հարթակը։

Նշվում է, որ ոչ բոլոր դաշնային գերատեսչություններ են անհապաղ սկսելու կիրառել ԱԲ-ն թեկնածուների ընտրության ժամանակ։

Leave a comment