4 մարդ, այդ թվում՝ շտապօգնության 2 աշխատակից է զոհվել Շեբեկինոյում Ուկրաինայի հարվածից

Բաժանորդագրվել

Տուժածներին անհետաձգելի բուժօգնություն են ցուցաբերում Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոցում, ինչից հետո նրանց կտեղափոխեն Բելգորոդ կամ դաշնային կլինիկաներ։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ շտապօգնության երկու աշխատակից։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։

«Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով զոհվել են բժիշկ, շտապօգնության բուժակ և ամուսնական զույգ․․․ Եվս երեք տղամարդ, այդ թվում՝ շտապօգնության մեքենայի վարորդը, ստացել են բեկորային վիրավորումներ»,-MAX հարթակի իր ալիքում գրել է Շուվաևը։

Նա նշել է, որ տուժածներին անհետաձգելի օգնություն են ցուցաբերում Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոցում, ինչից հետո նրանց կտեղափոխեն Բելգորոդ կամ դաշնային կլինիկաներ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment