https://arm.sputniknews.ru/20260903/ete-hh-zhvoghvovurdn-ir-apagan-tesnum-e-arevmutqi-het-uremn-elqy-kirt-apaharzann-e-106442760.html
Եթե ՀՀ ժողովուրդն իր ապագան տեսնում է Արևմուտքի հետ, ուրեմն ելքը «կիրթ ապահարզանն» է
Եթե ՀՀ ժողովուրդն իր ապագան տեսնում է Արևմուտքի հետ, ուրեմն ելքը «կիրթ ապահարզանն» է
Sputnik Արմենիա
ՌԴ տարածաշրջանային շահերը միայն Հայաստանով չեն ավարտվում։ Ռուսաստանցի քաղաքագետի կարծիքով՝ Մոսկվան կարող է իր հետաքրքրություններն ապահովել Հարավային Կովկասի… 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T21:44+0400
2026-09-03T21:44+0400
2026-09-03T21:44+0400
ռուսաստան
հայաստան
եվրոպա
եվրամիություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106392406_0:0:1500:844_1920x0_80_0_0_66f5aeec288b9dd7afbe8925bd52bcbb.jpg.webp
Չնայած այն բացասական քայլերին և հայտարարություններին, որոնք մենք երբեմն տեսնում ենք Փաշինյանի կառավարության կողմից, Ռուսաստանը ոչ մի դեպքում հակահայկական հիստերիա ծավալելու, Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ավելորդ նեգատիվ դրսևորելու առիթ չի տալիս։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում Արման Վանեսքեհյանի հեղինակային «Իրականում» հաղորդման ժամանակ ասել է ռուսաստանցի քաղաքագետ Մովսես Ղազարյանը։Ներկայիս արտաքին քաղաքականության պատճառով Հայաստանը հայտնվել է «առկախված» վիճակումՂազարյանը պնդում է՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհաքաղաքական ասպարեզում առկա իրավիճակը Հայաստանի համար բազմաթիվ ռիսկեր է ստեղծում, և այս մոտեցմամբ գնալով դժվար կլինի դրանք չեզոքացնել: Հատկապես որ չունի վստահելի փոխգործակցության այն մակարդակը նույնիսկ այնպիսի հարևանների հետ, ինչպիսիք են Մոսկվան և Թեհրանը, ինչը հույս կտար, որ մոտ ապագայում այդ ռիսկերը կհաջողվի չեզոքացնել։ՀԱՊԿ-ի հետ համագործակցության շրջանակներում հարաբերությունների սրումը ամենևին էլ Հայաստանի իշխանությունների հաղթանակը չէ։ Փորձագետի կարծիքով՝ ընդհակառակը, նման իրավիճակը ողջ համաշխարհային հանրության աչքում Հայաստանին ներկայացնում է տարածաշրջանային անվտանգության երաշխիքների առումով որոշակիորեն, այսպես ասած, «անորոշ» վիճակում։ Իսկ իրականում գլոբալ աշխարհաքաղաքական բեմահարթակներում առկա իրավիճակն այնպիսին է, որ բոլոր փոքր երկրներն իրենց ավելի ուժեղ և խոշոր հարևանների կողմից անվտանգության որոշակի երաշխիքների կարիք ունեն։Ըստ նրա՝ նույնիսկ արևմտյան հանրույթի շրջանակներում Հայաստանի ինտեգրման այն ձևաչափը նույնպես վերջնական չէ:Եվրոպացիները ծանրաբեռնված են Ուկրաինայով, ԱՄՆ-ով և մյուս խնդիրներով, Հայաստանի համար ժամանակ չունենԿարելի է հասկանալ Հայաստանի՝ արևելյան դաշինքից դուրս գալու, Ռուսաստանից հեռանալու և Արևմտյան հանրությանը ինտեգրվելու տրամաբանությունը։ Բայց նման դիրքորոշումն ամենևին էլ վերջնական կամ գոնե կայուն և հետևողական չէ։ Քաղաքագետը փաստում է՝ ֆորմալ առումով Բրյուսելի հետ իրավաբանորեն պարտավորեցնող ոչ մի պայմանավորվածություն կամ հայտ չկա։ Չկա անգամ Հայաստանի պետական կառավարման, հասարակական-քաղաքական, տնտեսական և այլ գործընթացներում եվրոպական չափանիշների ներդրման հստակ քաղաքականություն։Վերջերս Հայաստանն ընդունեց երկու եվրագագաթնաժողով՝ Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ-ի, բայց նույնիսկ այնտեղ հիմնականում խոսում էին Եվրոպայի շահերի մասին։ Փորձագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վար, որ խոսում էին տարածաշրջանում հաղորդակցության, էներգետիկայի, անվտանգության ոլորտում համագործակցության ոլորտներում ԵՄ շահերի ամրագրման մասին։ Իսկ տարածքային ամբողջականության ապահովման ոլորտում Հայաստանի շահերի կամ ներքին գործերին չմիջամտելու մասին այդպես էլ առանձին շեշտադրումներ չարվեցին։Ղազարյանի պնդմամբ՝ մտնելով տարածաշրջանային անվտանգության երաշխիքների «արևմտյան հովանու» տակ՝ Հայաստանի համար տրամաբանական կլիներ ինտեգրվել, ասենք, Ֆրանսիա-Հունաստան-Իսրայել-Կիպրոս գծին։ Կա նման «ենթադաշինք», որը հավասարակշռում է Թուրքիային Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում նրա շահերի հետ։ Բայց նույնիսկ նման հրավեր Հայաստանը չստացավ։ Եվրոպացի ստրատեգներին կարելի է հասկանալ. նրանք առանց այդ էլ ծանրաբեռնված են և՛ ուկրաինական պլացդարմում, և՛ Բրյուսելի ու Վաշինգտոնի փոխգործակցության շրջանակներում։ Նրանք Հայաստանի համար պարզապես ժամանակ չունեն։Հայաստանից պետք է մտադրությունների հստակություն և գործողությունների կանխատեսելիությունԻնչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրան Հայաստանից պետք է միայն առավելագույն հստակություն և կանխատեսելիություն, պարզ դիրքավորում՝ ուր է գնում Երևանը։ Եթե հայ ժողովուրդն իրեն դիտարկում է որպես արևմտյան հանրույթի մաս, ապա այստեղ մնում է միայն «կիրթ ապահարզանի» հնարավորությունը։ Չէ որ Ռուսաստանի տարածաշրջանային շահերը միայն Հայաստանով չեն ավարտվում։ Ղազարյանի խոսքով, Մոսկվան կարող է ապահովել իր հետաքրքրությունները տարածաշրջանում բոլոր շփումների դիվերսիֆիկացման միջոցով։ Բայց դա ենթադրում է Անդրկովկասի բոլոր մայրաքաղաքների հետ խոսակցության այլ մակարդակ։Ղազարյանը եզրակացնում է՝ այս ամենի արդյունքում, ավաղ, պարտվածը կարող է դառնալ Հայաստանը, ի դեպ՝ ինչպես և մնացած տարածաշրջանային երկրները։ Բայց պետք է հասկանալ, որ անկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքում Ռուսաստանը դեմ չի եղել արևմտյան մայրաքաղաքների հետ երկրի շփումներին։ Միշտ հաշվի են առնվել հատուկ հարաբերությունները ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, այդ հարաբերությունների պատմական արմատները… Մոսկվայի համար կարևոր էր Հայաստանի՝ դաշինքների և ռազմավարական գործընկերության շրջանակներում ստանձնած պարտավորությունները կատարելու ունակությունը։
եվրոպա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106392406_245:0:1393:861_1920x0_80_0_0_c089cba122f553a1efd74d788d129ef8.jpg.webp
ռուսաստան, հայաստան, եվրոպա, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), видео
ռուսաստան, հայաստան, եվրոպա, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), видео
ՌԴ տարածաշրջանային շահերը միայն Հայաստանով չեն ավարտվում։ Ռուսաստանցի քաղաքագետի կարծիքով՝ Մոսկվան կարող է իր հետաքրքրություններն ապահովել Հարավային Կովկասի այլ երկրների հետ շփումների դիվերսիֆիկացմամբ։
Ներկայիս արտաքին քաղաքականության պատճառով Հայաստանը հայտնվել է «առկախված» վիճակում
Ղազարյանը պնդում է՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհաքաղաքական ասպարեզում առկա իրավիճակը Հայաստանի համար բազմաթիվ ռիսկեր է ստեղծում, և այս մոտեցմամբ գնալով դժվար կլինի դրանք չեզոքացնել: Հատկապես որ չունի վստահելի փոխգործակցության այն մակարդակը նույնիսկ այնպիսի հարևանների հետ, ինչպիսիք են Մոսկվան և Թեհրանը, ինչը հույս կտար, որ մոտ ապագայում այդ ռիսկերը կհաջողվի չեզոքացնել։
ՀԱՊԿ-ի հետ համագործակցության շրջանակներում հարաբերությունների սրումը ամենևին էլ Հայաստանի իշխանությունների հաղթանակը չէ։ Փորձագետի կարծիքով՝ ընդհակառակը, նման իրավիճակը ողջ համաշխարհային հանրության աչքում Հայաստանին ներկայացնում է տարածաշրջանային անվտանգության երաշխիքների առումով որոշակիորեն, այսպես ասած, «անորոշ» վիճակում։ Իսկ իրականում գլոբալ աշխարհաքաղաքական բեմահարթակներում առկա իրավիճակն այնպիսին է, որ բոլոր փոքր երկրներն իրենց ավելի ուժեղ և խոշոր հարևանների կողմից անվտանգության որոշակի երաշխիքների կարիք ունեն։
«Կամ փորձենք վերլուծել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բոլոր գործընթացների ակտիվացման գործընթացը, որը նույնպես շատ լուրջ անվտանգային ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար։ Առաջին հերթին խոսքը երկրի ներքին գործերին միջամտելու և փաստացի Հայաստանի իրավաքաղաքական ռեժիմի վերաձևավորման մասին է»,-նշում է մեր զրուցակիցը։
Ըստ նրա՝ նույնիսկ արևմտյան հանրույթի շրջանակներում Հայաստանի ինտեգրման այն ձևաչափը նույնպես վերջնական չէ:
Եվրոպացիները ծանրաբեռնված են Ուկրաինայով, ԱՄՆ-ով և մյուս խնդիրներով, Հայաստանի համար ժամանակ չունեն
Կարելի է հասկանալ Հայաստանի՝ արևելյան դաշինքից դուրս գալու, Ռուսաստանից հեռանալու և Արևմտյան հանրությանը ինտեգրվելու տրամաբանությունը։ Բայց նման դիրքորոշումն ամենևին էլ վերջնական կամ գոնե կայուն և հետևողական չէ։ Քաղաքագետը փաստում է՝ ֆորմալ առումով Բրյուսելի հետ իրավաբանորեն պարտավորեցնող ոչ մի պայմանավորվածություն կամ հայտ չկա։ Չկա անգամ Հայաստանի պետական կառավարման, հասարակական-քաղաքական, տնտեսական և այլ գործընթացներում եվրոպական չափանիշների ներդրման հստակ քաղաքականություն։
Վերջերս Հայաստանն ընդունեց երկու եվրագագաթնաժողով՝ Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ-ի, բայց նույնիսկ այնտեղ հիմնականում խոսում էին Եվրոպայի շահերի մասին։ Փորձագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վար, որ խոսում էին տարածաշրջանում հաղորդակցության, էներգետիկայի, անվտանգության ոլորտում համագործակցության ոլորտներում ԵՄ շահերի ամրագրման մասին։ Իսկ տարածքային ամբողջականության ապահովման ոլորտում Հայաստանի շահերի կամ ներքին գործերին չմիջամտելու մասին այդպես էլ առանձին շեշտադրումներ չարվեցին։
Ղազարյանի պնդմամբ՝ մտնելով տարածաշրջանային անվտանգության երաշխիքների «արևմտյան հովանու» տակ՝ Հայաստանի համար տրամաբանական կլիներ ինտեգրվել, ասենք, Ֆրանսիա-Հունաստան-Իսրայել-Կիպրոս գծին։ Կա նման «ենթադաշինք», որը հավասարակշռում է Թուրքիային Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում նրա շահերի հետ։ Բայց նույնիսկ նման հրավեր Հայաստանը չստացավ։ Եվրոպացի ստրատեգներին կարելի է հասկանալ. նրանք առանց այդ էլ ծանրաբեռնված են և՛ ուկրաինական պլացդարմում, և՛ Բրյուսելի ու Վաշինգտոնի փոխգործակցության շրջանակներում։ Նրանք Հայաստանի համար պարզապես ժամանակ չունեն։
Հայաստանից պետք է մտադրությունների հստակություն և գործողությունների կանխատեսելիություն
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրան Հայաստանից պետք է միայն առավելագույն հստակություն և կանխատեսելիություն, պարզ դիրքավորում՝ ուր է գնում Երևանը։ Եթե հայ ժողովուրդն իրեն դիտարկում է որպես արևմտյան հանրույթի մաս, ապա այստեղ մնում է միայն «կիրթ ապահարզանի» հնարավորությունը։ Չէ որ Ռուսաստանի տարածաշրջանային շահերը միայն Հայաստանով չեն ավարտվում։ Ղազարյանի խոսքով, Մոսկվան կարող է ապահովել իր հետաքրքրությունները տարածաշրջանում բոլոր շփումների դիվերսիֆիկացման միջոցով։ Բայց դա ենթադրում է Անդրկովկասի բոլոր մայրաքաղաքների հետ խոսակցության այլ մակարդակ։
«Իրականում Ռուսաստանի և՛ ղեկավարության, և՛ ժողովրդի, և ընդհանրապես հասարակության համար ռուս և հայ ժողովուրդների մարդասիրական, պատմական, մշակութային, հոգևոր կապերը շատ բան են նշանակում»,- վստահ է մեր զրուցակիցը։ – Ռուսաստանում շատ մարդիկ են ապրում, որոնք անտարբեր չեն Հայաստանի, Ղարաբաղի, հայության ճակատագրերի նկատմամբ, – ասում է Ղազարյանը։- Այս հանգամանքը չպետք է թերագնահատել։ Այն պետք է ֆիքսել և միշտ հիշել»։
Ղազարյանը եզրակացնում է՝ այս ամենի արդյունքում, ավաղ, պարտվածը կարող է դառնալ Հայաստանը, ի դեպ՝ ինչպես և մնացած տարածաշրջանային երկրները։ Բայց պետք է հասկանալ, որ անկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքում Ռուսաստանը դեմ չի եղել արևմտյան մայրաքաղաքների հետ երկրի շփումներին։ Միշտ հաշվի են առնվել հատուկ հարաբերությունները ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, այդ հարաբերությունների պատմական արմատները… Մոսկվայի համար կարևոր էր Հայաստանի՝ դաշինքների և ռազմավարական գործընկերության շրջանակներում ստանձնած պարտավորությունները կատարելու ունակությունը։