https://arm.sputniknews.ru/20260903/metsamvori-atvomakajany-versksel-e-ashkhatanqy-khudatjan-106448863.html
Մեծամորի ատոմակայանը վերսկսել է աշխատանքը. Խուդաթյան
Մեծամորի ատոմակայանը վերսկսել է աշխատանքը. Խուդաթյան
Sputnik Արմենիա
ՏԿԵ նախարարը հայտնել է, որ էներգաբլոկը գործում է բնականոն ռեժիմով։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T21:26+0400
2026-09-03T21:26+0400
2026-09-03T21:26+0400
ատոմակայան
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)
դավիթ խուդաթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/03/57615136_0:168:1600:1068_1920x0_80_0_0_18de4ff90cfe17e4e5602190423f9804.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։Նշենք, որ դեռ 2025 թվականի դեկտեմբերից հայտնի էր, որ հայկական ԱԷԿ–ը կանգնելու է երկարաժամկետ նորոգման։ Այն ժամանակ նշվում էր, որ ըստ նախատեսվածի՝ ԱԷԿ–ը պետք է կանգներ մոտ 150 օր` 5 ամիս։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի ապրիլի 1-ից։ Նա ընդգծել է, որ վերանորոգման աշխատանքները տևել են 153 օր` գրաֆիկին համապատասխան։ Ըստ նախարարի` ներկայում էներգաբլոկը գործում է բնականոն ռեժիմով, հզորության աստիճանական բարձրացումն իրականացվում է սահմանված տեխնոլոգիական պահանջներին համապատասխան։Հիշեցնենք` Հայկական ԱԷԿ–ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ ⅓–ը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը` 1980 թվականի հունվարին: Սպիտակի երկրաշարժից հետո` 1989 թվականի մարտին, կայանի աշխատանքները դադարեցվեցին, իսկ 2–րդ էներգաբլոկը վերագործարկվեց 1995 թվականի նոյեմբերին։ Ի սկզբանե շահագործման առավելագույն ժամկետ էր սահմանվել 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների շնորհիվ այն երկարացվեց մինչև 2026 թվականը։2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ն կնքեցին շրջանակային պայմանագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկնակի երկարաձգելու համալիր միջոցառումներ իրականացնելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/03/57615136_135:0:1559:1068_1920x0_80_0_0_f41d4bf8e99829e42af0f14125b49d15.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ատոմակայան, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), դավիթ խուդաթյան
ատոմակայան, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), դավիթ խուդաթյան
Բաժանորդագրվել
ՏԿԵ նախարարը հայտնել է, որ էներգաբլոկը գործում է բնականոն ռեժիմով։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Դավիթ Խուդաթյանը։
Նշենք, որ դեռ 2025 թվականի դեկտեմբերից հայտնի էր, որ հայկական ԱԷԿ–ը կանգնելու է երկարաժամկետ նորոգման։ Այն ժամանակ նշվում էր, որ ըստ նախատեսվածի՝ ԱԷԿ–ը պետք է կանգներ մոտ 150 օր` 5 ամիս։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի ապրիլի 1-ից։
«Էներգաբլոկը վերագործարկվել է 2026 թվականի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների հաջող ավարտից հետո՝ սեպտեմբերի 1-ին։ Վերանորոգման ընթացքում իրականացվել է շուրջ 20 կարևոր միջոցառում՝ ուղղված էներգաբլոկի հուսալիության, անվտանգության և արդյունավետ շահագործման բարձրացմանը»,– գրել է Խուդաթյանը։
Նա ընդգծել է, որ վերանորոգման աշխատանքները տևել են 153 օր` գրաֆիկին համապատասխան։ Ըստ նախարարի` ներկայում էներգաբլոկը գործում է բնականոն ռեժիմով, հզորության աստիճանական բարձրացումն իրականացվում է սահմանված տեխնոլոգիական պահանջներին համապատասխան։
Հիշեցնենք` Հայկական ԱԷԿ–ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ ⅓–ը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը` 1980 թվականի հունվարին: Սպիտակի երկրաշարժից հետո` 1989 թվականի մարտին, կայանի աշխատանքները դադարեցվեցին, իսկ 2–րդ էներգաբլոկը վերագործարկվեց 1995 թվականի նոյեմբերին։ Ի սկզբանե շահագործման առավելագույն ժամկետ էր սահմանվել 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների շնորհիվ այն երկարացվեց մինչև 2026 թվականը։
2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ն կնքեցին շրջանակային պայմանագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկնակի
երկարաձգելու համալիր միջոցառումներ իրականացնելու համար։