https://arm.sputniknews.ru/20260903/kanadan-arevtrajin-gvortsarq-kknqi-amn-i-het-erb-vashingtvony-dran-patrast-lini-qarni-106448610.html
Կանադան առևտրային գործարք կկնքի ԱՄՆ-ի հետ, երբ Վաշինգտոնը դրան պատրաստ լինի. Քարնի
Կանադան առևտրային գործարք կկնքի ԱՄՆ-ի հետ, երբ Վաշինգտոնը դրան պատրաստ լինի. Քարնի
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 50% կբարձրացնի կանադական ավտոմեքենաների… 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T21:16+0400
2026-09-03T21:16+0400
2026-09-03T21:16+0400
կանադա
ամն
մարկ քարնի
դոնալդ թրամփ
մաքսատուրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/01/87396891_0:0:1600:901_1920x0_80_0_0_c05641f20be8c63fbddae71fda9e79b4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ իր երկիրը առևտրային գործարք կկնքի ԱՄՆ-ի հետ, երբ Վաշինգտոնը դրան պատրաստ լինի: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Ինչպես ավելի վաղ հայտնել էր Bloomberg գործակալությունը, ԱՄՆ-ի և Կանադայի առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերջին պահին խափանվել են իբր ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկի պատճառով:Անդրադառնալով առաջարկված գործարքից Օտտավայի՝ ներքաղաքական պատճառներով հրաժարվելու մասին ամերիկյան կողմի պնդումներին՝ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարության անդամներին կանադական քաղաքականության փորձագետներ չի համարում:Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 50% կբարձրացնի կանադական ավտոմեքենաների, ավտոմոբիլային պահեստամասերի և պողպատի մաքսատուրքերը: Քայլը հաջորդել է առևտրային հնգօրյա բանակցությունների ձախողմանը, որից հետո վարչապետ Քարնին հայտարարել է սեպտեմբերի 8-ից պատասխան սակագների սահմանման մասին:
կանադա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/01/87396891_138:0:1561:1067_1920x0_80_0_0_c9af30a08e003959a9c0b7b191cd4ecb.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կանադա, ամն, մարկ քարնի, դոնալդ թրամփ, մաքսատուրք
կանադա, ամն, մարկ քարնի, դոնալդ թրամփ, մաքսատուրք
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 50% կբարձրացնի կանադական ավտոմեքենաների, ավտոմոբիլային պահեստամասերի և պողպատի մաքսատուրքերը:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ իր երկիրը առևտրային գործարք կկնքի ԱՄՆ-ի հետ, երբ Վաշինգտոնը դրան պատրաստ լինի: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Bloomberg գործակալությունը, ԱՄՆ-ի և Կանադայի առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերջին պահին խափանվել են իբր ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկի պատճառով:
«Մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ և կնքել այդ գործարքը, երբ ամերիկացիները դրան պատրաստ լինեն», – ասել է Քարնին լրագրողներին:
Անդրադառնալով առաջարկված գործարքից Օտտավայի՝ ներքաղաքական պատճառներով հրաժարվելու մասին ամերիկյան կողմի պնդումներին՝ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարության անդամներին կանադական քաղաքականության փորձագետներ չի համարում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 50% կբարձրացնի կանադական ավտոմեքենաների, ավտոմոբիլային պահեստամասերի և պողպատի մաքսատուրքերը: Քայլը հաջորդել է առևտրային հնգօրյա բանակցությունների ձախողմանը, որից հետո վարչապետ Քարնին հայտարարել է սեպտեմբերի 8-ից պատասխան սակագների սահմանման մասին: