Հայկական ծիրանը եվրոպական «Քարֆուր» չի մտնի. պատգամավորը` արտահանման բացերի մասին

https://arm.sputniknews.ru/20260903/hajkakan-tsirany-evrvopakan-qarfur-chi-mtni-patgamavvory-artahanman-baceri-masin-106350749.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106379361_308:0:1748:1080_1920x0_80_0_0_6944a37be09d214f8e9099d815d82742.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հարություն մնացականյան, պատգամավոր, արտահանում, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, հարություն մնացականյան, պատգամավոր, արտահանում, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Հարություն Մնացականյանը կարևոր խնդիր է համարում գյուղատնտեսության ոլորտում թունաքիմիկատների կիրառման նկատմամբ վերահսկողության բացակայությունը։

ՀՀ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը շուկաների դիվերսիֆիկացում չէ, այլ կորուստների կառավարման անհաջող փորձ. նոր շուկաներ գտնելուց առաջ անհրաժեշտ է պահպանել արդեն ունեցած շուկաները։ «Աբովյան Time»–ի եթերում այս տեսակետը հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, գյուղատնտես Հարություն Մնացականյանը։

«Երբ դու ունես 100 կոնտակտ, այդ 100-ից 60-ը կորցնում ես, մնում է 40-ը, փորձում ես այդ 60 կորցրած կոնտակտը ուրիշ տեղ փնտրել, դա դիվերսիֆիկացում չէ, կորուստների կառավարում է։ Դիվերսիֆիկացում կլիներ այն դեպքում, երբ ունեցած 100 կոնտակտը պահեիր ու ավելացնեիր ևս 40-ը»,- ասաց պատգամավորը։

Խոսելով եվրոպական շուկայի առանձնահատկությունների և հայկական ծիրանի արտահանման խոչընդոտների մասին՝ Մնացականյանը հիշեցրեց, որ այդ շուկայում բարձր ստանդարտներ են գործում։

«Եվրոպան ինչքան էլ քեզ սիրի, իր քաղաքացու կյանքն ու առողջությունն ամենաառաջնայինն են։ Ինքը քեզնից կվերցնի քո գյուղմթերքը, գումարը կտա, կթափի, բայց չի թողնի` իր քաղաքացին ուտի։ Նույն ծիրանը գնում է բացառապես հայկական խանութներ, օրինակ՝ «Քարֆուր» չի մտնում ու չի էլ մտնի»,- ընդգծեց նա։

Պատգամավորի խոսքով՝ խնդրի լուծման առաջին նախապայմանը պետական լոգիստիկ կենտրոնների և մթերման կայանների ստեղծումն է, որոնք կկարողանան խոշոր խմբաքանակներ ձևավորել։

«Եթե Եվրոպայում մրգի ու բանջարեղենի մատակարարման պայմանագիր կնքես և չկարողանաս ժամանակին երկու-երեք բեռնատար ուղարկել, հաջորդ պատվերին ասես՝ չունեմ, պայմանագիրը կխզեն և տուգանք կդնեն։ Դրա համար միայն մթերման կայանը բավարար չէ»,- նշեց նա։

7 ամսում Հայաստանում արտահանումը նվազել է 7.9%–ով. վիճակագրություն

Պատգամավորը կարևոր խնդիր է համարում նաև գյուղատնտեսության ոլորտում թունաքիմիկատների կիրառման նկատմամբ վերահսկողության բացակայությունը։ Նրա խոսքով՝ ֆերմերները հաճախ չունեն անհրաժեշտ խորհրդատվություն՝ ինչ նյութ և ինչ չափաբաժնով կիրառելու վերաբերյալ, ինչն էլ կարող է հանգեցնել արտադրանքի մեջ պեստիցիդների մնացորդների առկայության։

«Ֆերմերը շատ հաճախ չգիտի, թե իր հողամասում ինչ կոնցենտրացիայով պետք է թույն խառնի ջրին։ Բնականաբար, վաճառողի շահերից էլ կարող է բխել ավելի շատ ապրանք վաճառելը, և դոզաները կարող են ավելի բարձր առաջարկվել։ Արդյունքում ֆերմերը բարձր դոզայով բուժումներ է անում։ Սա արդեն ոչ միայն արտահանման, այլև Հայաստանի բնակչության առողջության հարց է։ Դրա համար մենք ունենք այսքան շատ քաղցկեղով հիվանդության դեպքեր։ Դա պետության չվերահսկելու հետևանքն է»,– ասաց պատգամավորը։

Մնացականյանն ընդգծեց` եվրոպական շուկա արտահանելու համար անհրաժեշտ է նաև արտադրանքի ամբողջական հետագծելիություն՝ հնարավորություն ունենալ հասկանալու, թե կոնկրետ ֆերմերը ինչ նյութեր է օգտագործել, և արդյոք տվյալ ապրանքը համապատասխանում է եվրոպական պահանջներին։

Մեկ այլ կարևոր խնդիր, ըստ պատգամավորի, լաբորատորիաների կարողություններն են ու միջազգային չափանիշներին համապատասխանելը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կատարված հետազոտության արդյունքը պետք է նույն մակարդակի վստահություն ունենա, ինչ եվրոպական հավատարմագրված լաբորատորիաների եզրակացությունները։

«Այդ դեպքում դու կարող ես արտադրանքը ներկայացնել, և այնտեղ լրացուցիչ ստուգումների խնդիր չի առաջանա»,– ասաց նա։

Մնացականյանը անդրադարձավ նաև հայկական ծիրանը եվրոպական շուկայում իրացնելու խնդրին։ Նրա խոսքով՝ այստեղ անհրաժեշտ է ոչ միայն արտադրության ծավալների ավելացում, այլև սելեկցիոն աշխատանք՝ սպառողի նախընտրություններին համապատասխան տեսակներ ստանալու համար։

Հայաստանից ԵՄ մինչև հիմա գոնե 1 կգ ձուկ չի արտահանվել. գործարար

«Եթե մենք ուզում ենք մտնել եվրոպական շուկա, պետք է մտածենք նաև սելեկցիայի մասին։ Մեր ավանդական դեղին ծիրանը եվրոպացի սպառողի համար անծանոթ է, նրանք սովոր են ավելի նարնջագույն ծիրանի»,- ասաց պատգամավորը։

Նրա գնահատմամբ՝ եվրոպական շուկան միայն հայկական խանութների միջոցով հնարավոր չէ նվաճել, քանի որ հայկական համայնքները եվրոպական երկրներում նույն ծավալն ու կենտրոնացվածությունը չունեն, ինչ Ռուսաստանում։

Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Leave a comment