Եվրոպային դժվար ձմեռ է սպասվում՝ էներգակիրների գների կտրուկ աճի և դրանց նկատմամբ պահանջարկի ավելացմանը բավարար չափով պատրաստ չլինելու պատճառով։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։
«Եվրոպացի քաղաքական գործիչները լուրջ հիմքեր ունեն խիստ ձմռանից մտահոգվելու համար․ դրան մնացել է ընդամենը մի քանի շաբաթ, էներգակիրների գները սրընթաց աճում են, իսկ տարածաշրջանը վատ է պատրաստված պահանջարկի կտրուկ աճին»,- փոխանցում է գործակալությունը։
Ըստ Bloomberg-ի վերլուծաբանների՝ Եվրոպայի խոցելիության ամենավառ նշաններից մեկը գազի պաշարներն են, որոնք 2009 թվականից ի վեր ամենացածր մակարդակի վրա են տարվա այս եղանակի համար։