Չախալյանը սեպտեմբերի 4-ից հետո ազատ կարձակվի. ի՞նչ խափանման միջոց է կիրառվել

https://arm.sputniknews.ru/20260903/chakhaljany-septemberi-4-ic-hetvo-azat-kardzakvi-inch-khapanman-mijvoc-e-kirarvel-106444898.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/16/74852654_80:0:1504:1068_1920x0_80_0_0_68f8fa4798fcba5c51db558d4c2d680c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վահագն չախալյան, տնային կալանք, վարչական հսկողություն, դատարան, դատ

վահագն չախալյան, տնային կալանք, վարչական հսկողություն, դատարան, դատ

Բաժանորդագրվել

Դատավորը շեշտեց, որ որոշումը կայացնելիս հաշվի է առնվել այն, որ նա ընտանիքի միակ կերակրողն է, ունի անչափահաս երեխաներ։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. «Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը խափանման միջոցը փոխվեց։ Այս որոշումը կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Նշենք, որ Չախալյանի խափանման միջոցի ժամկետը լրանում է սեպտեմբերի 4-ին։

Մինչ որոշումը դատախազները նշեցին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չախալյանն ընտանիքի միակ կերակրողն է ու անչափահաս երեխաներ ունի, պետք է խափանման միջոցն ավելի մեղմել, բայց այնուամենայնիվ որևէ միջոց պետք է կիրառվի։

Փաստաբան Ալեքսան Թումասյանն էլ նշեց, որ որոշումը կայացնելուց առաջ կարելի է հաշվի առնել 1 տարի 2 ամսվա ընթացքում իր պաշտպանյալի դրսևորած պատշաճ վարքագիծը։

Թումասյանը միջնորդեց նաև որևէ խափանման միջոց կիրառելու դեպքում չկիրառել որևէ սարքավորում` հաշվի առնելով առողջական վիճակը ու, որ նա պետք է պարբերաբար գնա հետազոտությունների։

Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։

Դատավորը շեշտեց, որ որոշումը կայացնելիս հաշվի է առնվել այն, որ նա ընտանիքի միակ կերակրողն է, ունի անչափահաս երեխաներ։

Կարեն Ֆարխոյանը նշեց, որ վարչական հսկողությունը կիրառվելու է առանց էլեկտրոնային սարքավորումների և ժամանակային սահմանափակման։ Մեղադրյալը պարտավոր է շաբաթվա ընթացքում 1 անգամ ներկայանալ Պրոբացիայի ծառայություն և գրանցվել այնտեղ, չփոխել իր բնակության վայրը, հակառակ պարագայում` տեղեկացնել վարույթն իրականացնող մարմնին։

Բացակայելու արգելք խափանման միջոցն էլ մնաց անփոփոխ, գրավի կիրառումն էլ դատարանը նպատակահարման չգտավ։

Leave a comment