ՀՀ Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Կալանքի որոշումը կայացրել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։ Բեգլարյանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։
Հուլիսին նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան, և Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարաձգել էր:
Բեգլարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ ՀՀ գլխավոր դատախազությունը 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարան հայցադիմում էր ներկայացրել` Բեգլարյանից 76.8 մլն դրամ բռնագանձելու համար։ Դատարանն ամբողջությամբ բավարարել էր հայցը: