https://arm.sputniknews.ru/20260903/srbazan-pajqari-gvortsvov-nistum-harcaqnnvecin-zenqeri-pvordzagetnery-inch-en-patmum-nranq-106443641.html
«Սրբազան պայքարի» գործով նիստում հարցաքննվեցին զենքերի փորձագետները. ի՞նչ են պատմում նրանք
«Սրբազան պայքարի» գործով նիստում հարցաքննվեցին զենքերի փորձագետները. ի՞նչ են պատմում նրանք
Sputnik Արմենիա
Երկու փորձագետի կողմից իրականացված փորձաքննության համար վճարվել է 198 000 դրամ։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T18:23+0400
2026-09-03T18:23+0400
2026-09-03T18:27+0400
սրբազան պայքար
դատ
դատարան
զենք
փորձաքննություն
ռուբեն մելիքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96292506_0:84:1600:984_1920x0_80_0_0_4ecab88fff25e9fc17b76617e6ece29c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքար» շարժման 17 աջակցի գործով դատական նիստում այսօր հարցաքննվեցին զենքերի փորձաքննություն կատարած մասնագետները։Նշենք, որ փորձաքննության եզրակացությունը տրվել է հուլիսի 7-ին։ Փորձագետներից մեկը ՀՀ ՔԿ «Փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի քրեագիտական բաժնի գլխավոր փորձագետ Կարեն Ուդումյանն է, որը վստահեցրեց, որ որևէ առնչություն չունի դատավարության մասնակիցների հետ։ Քրեագետն իր եզրակացությունում գրել է, որ համապատասխան տեղեկատվական գրականության, սերտիֆիկացված գործարանային համեմատական նմուշների բացակայության պատճառով հնարավոր չէ պարզել` 245.95 գրամ քաշով անծուխ վառոդն ինչ մակնիշի է, գործարանային արտադրության է, թե ոչ։ Միայն տուփի վրա գրված է եղել, որ ներսում «Сокол» տեսակի անծուխ վառոդ է, բայց փորձաքննությունով նման բան չի հաստատվել։Դատախազը «Սրբազան պայքարի» գործով 18 անգամ կարդաց նույն մեղադրական եզրակացությունըՓաստաբան Ռուբեն Մելիքյանը փորձեց ճշտել, թե մեղադրյալներից մեկի տնից հայտնաբերված անծուխ վառոդը ինչ է իրենից ներկայացնում և արդյոք հազվադեպ հանդիպող է։Մեղադրյալներն ու պաշտպանները տարակուսած էին, թե ինչու է փորձաքննության եզրակացության փաստաթղթի տակ ստորագրել Ուդումյանը, եթե բոլոր հարցերն իր իրավասությունից դուրս են։Ուդումյանը միայն ասաց, որ անծուխ վառոդով հնարավոր է պայթուցիկ սարքեր ստեղծել ու պայթեցնել։«Փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի հաշվառումների, ֆիզիկաքիմիական հետազոտությունների բաժնի գլխավոր փորձագետ Հրայր Բաղդասարյանն էլ հարցաքննության ժամանակ պնդեց` եզրակացությունը Ուդումյանի հետ համատեղ են արել։Ո՞վ է Սարգիս Հարությունյանը․ «Սրբազան պայքարի» գործով անհասկանալի ապացույց է բերվելՓաստաբան Ռուբեն Մելիքյանը հետաքրքրվեց, թե ինչու քննիչի հարցին չեն պատասխանել` հայտնաբերվածը «Сокол» տեսակի անծուխ վառոդ է, թե ոչ։ Բաղդասարյանը շեշտեց` համապատասխան գրականություն չունեն դա պարզելու համար։Պնդումներին, որ կարող էին մտնել ցանկացած որսորդական խանութ ու վերցնել «Сокол» տեսակի վառոդ ու փորձել համեմատել դրանք, Բաղդասարյանը շեշտեց` չէին կարող, հետազոտման համապատասխան մեթոդաբանություն էլ չունեն. իրենց կենտրոնը համապատասխան գրականություն և տեխնիկական հագեցվածություն չունի։Փորձագետը վստահեցրեց` իրենք հետազոտել են այն, ինչ կա իրենց կրիմինալիստական գրականության մեջ։Նա համաձայնեց այն դիտարկման հետ, որ վառոդի տեսակի փորձաքննություն իրականացնելու օբյեկտիվ հնարավորություն չունեն։Հարցաքննության վերջում Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ այս փորձաքննությունն արժեցել է 162 000 դրամ, իսկ դատավոր Ֆարխոյանն էլ ուղղեց` արժեցել է 198 000 դրամ։Հաջորդ փորձագետները կհարվիրվեն հաջորդ դատական նիստի ժամանակ։Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96292506_90:0:1511:1066_1920x0_80_0_0_173aaf31b8ecccbcf4ebd40b134b3d0d.jpg.webp
սրբազան պայքար, դատ, դատարան, զենք, փորձաքննություն, ռուբեն մելիքյան
սրբազան պայքար, դատ, դատարան, զենք, փորձաքննություն, ռուբեն մելիքյան
Երկու փորձագետի կողմից իրականացված փորձաքննության համար վճարվել է 198 000 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքար» շարժման 17 աջակցի գործով դատական նիստում այսօր հարցաքննվեցին զենքերի փորձաքննություն կատարած մասնագետները։
Նշենք, որ փորձաքննության եզրակացությունը տրվել է հուլիսի 7-ին։
Փորձագետներից մեկը ՀՀ ՔԿ «Փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի քրեագիտական բաժնի գլխավոր փորձագետ Կարեն Ուդումյանն է, որը վստահեցրեց, որ որևէ առնչություն չունի դատավարության մասնակիցների հետ։ Քրեագետն իր եզրակացությունում գրել է, որ համապատասխան տեղեկատվական գրականության, սերտիֆիկացված գործարանային համեմատական նմուշների բացակայության պատճառով հնարավոր չէ պարզել` 245.95 գրամ քաշով անծուխ վառոդն ինչ մակնիշի է, գործարանային արտադրության է, թե ոչ։ Միայն տուփի վրա գրված է եղել, որ ներսում «Сокол» տեսակի անծուխ վառոդ է, բայց փորձաքննությունով նման բան չի հաստատվել։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը փորձեց ճշտել, թե մեղադրյալներից մեկի տնից հայտնաբերված անծուխ վառոդը ինչ է իրենից ներկայացնում և արդյոք հազվադեպ հանդիպող է։
«Ես չգիտեմ` այն հազվադեպ է հանդիպում, թե ոչ, բայց իմ պրակտիկայում հանդիպել է։ Իմ իրավասության մեջ չի մտնում դրա տարածվածության մասին իմանալը։ Մեր փորձաքննությունը 2 մասից է եղել. ես պայթյունատեխնիկ փորձագետն եմ, կա նաև դատաքիմիական փորձագետ։ Ես իմ եզրակացությունում գրել եմ, որ անծուխ վառոդը դասվում է նետողական պայթուցիկ նյութերի շարքին, իսկ կոնկրետ տեսակն իմանալու համար արդեն քիմիական ուսումնասիրություն է պետք, որը ես չեմ անում։ Համեմատական հետազոտություն անելն էլ իմ իրավասությունը չէ»,– ասաց Ուդումյանը։
Մեղադրյալներն ու պաշտպանները տարակուսած էին, թե ինչու է փորձաքննության եզրակացության փաստաթղթի տակ ստորագրել Ուդումյանը, եթե բոլոր հարցերն իր իրավասությունից դուրս են։
Ուդումյանը միայն ասաց, որ անծուխ վառոդով հնարավոր է պայթուցիկ սարքեր ստեղծել ու պայթեցնել։
«Փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի հաշվառումների, ֆիզիկաքիմիական հետազոտությունների բաժնի գլխավոր փորձագետ Հրայր Բաղդասարյանն էլ հարցաքննության ժամանակ պնդեց` եզրակացությունը Ուդումյանի հետ համատեղ են արել։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հետաքրքրվեց, թե ինչու քննիչի հարցին չեն պատասխանել` հայտնաբերվածը «Сокол» տեսակի անծուխ վառոդ է, թե ոչ։ Բաղդասարյանը շեշտեց` համապատասխան գրականություն չունեն դա պարզելու համար։
Պնդումներին, որ կարող էին մտնել ցանկացած որսորդական խանութ ու վերցնել «Сокол» տեսակի վառոդ ու փորձել համեմատել դրանք, Բաղդասարյանը շեշտեց` չէին կարող, հետազոտման համապատասխան մեթոդաբանություն էլ չունեն. իրենց կենտրոնը համապատասխան գրականություն և տեխնիկական հագեցվածություն չունի։
Փորձագետը վստահեցրեց` իրենք հետազոտել են այն, ինչ կա իրենց կրիմինալիստական գրականության մեջ։
Նա համաձայնեց այն դիտարկման հետ, որ վառոդի տեսակի փորձաքննություն իրականացնելու օբյեկտիվ հնարավորություն չունեն։
Հարցաքննության վերջում Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ այս փորձաքննությունն արժեցել է 162 000 դրամ, իսկ դատավոր Ֆարխոյանն էլ ուղղեց` արժեցել է 198 000 դրամ։
Հաջորդ փորձագետները կհարվիրվեն հաջորդ դատական նիստի ժամանակ։