https://arm.sputniknews.ru/20260903/pahanjum-em-azat-ardzakel-hhum-pahvvogh-bvolvor-qaghbantarkjalnerin-ara-abrahamjan-106441769.html
Պահանջում եմ ազատ արձակել ՀՀ–ում պահվող բոլոր քաղբանտարկյալներին. Արա Աբրահամյան
Պահանջում եմ ազատ արձակել ՀՀ–ում պահվող բոլոր քաղբանտարկյալներին. Արա Աբրահամյան
Sputnik Արմենիա
Ըստ գործարարի` իշխանության հանձնման քաղաքականությանը չհամաձայնող գործիչներին ահաբեկում ու հետապնդում են։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T17:54+0400
2026-09-03T17:54+0400
2026-09-03T17:54+0400
արա աբրահամյան
գագիկ ծառուկյան
գործարար
հայտարարություն
դատ
կալանք
ռուսաստանի հայերի միություն
https://cdn.am.sputniknews.ru/img/895/80/8958038_0:0:1601:901_1920x0_80_0_0_5d47cea5e4df5c67838b7bb9d452c786.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանը հայտարարություն է տարածել` պահանջելով ազատ արձակել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։Նշենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԲՀԿ առաջնորդի խափանման միջոցը փոխելու կամ երկարաձգելու հարցով դատական նիստը։Ըստ Աբրահամյանի` բացարձակապես անընդունելի և ամոթալի է ազգի հոգևոր առաջնորդների՝ Ամենայն հայոց կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումը, ինչպես նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին գործերին միջամտելը։ Քաղաքական դրդապատճառներով իրականացված գործողություններն ուղղված են պետության տնտեսական և իրավական համակարգի հիմքերի խաթարմանը։Աբրահամյանը հիշեցրել է, որ Գագիկ Ծառուկյանին ճանաչում է որպես մեծ հայրենասերի, մարդու, ով իր ուժերով զրոյից ստեղծել է մի ամբողջ բիզնես կայսրություն, տասնամյակներ շարունակ ներդրումներ կատարել Հայաստանի հեղինակության և վարկանիշի բարձրացման գործում, տասնյակ հազարավոր ընտանիքների ապահովել է աշխատանքով։Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժն այդպես էլ չհայտնվեց խորհրդարանում` Աբրահամյանը շեշտել է, որ այդպիսով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ իր անձնական վրեժխնդրության ծրագրերը։Ըստ գործարարի` ՀՀ վարչապետը փորձում է նաև թուլացնել հայկական բիզնեսի հենասյուների տնտեսական հզորությունը, մաքրել քաղաքական և գործարար դաշտը՝ իր նոր «խաղաղասեր բարեկամների» համար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/895/80/8958038_104:0:1483:1034_1920x0_80_0_0_92791f2b3a74680edb4772ae97500f90.jpg.webp
արա աբրահամյան, գագիկ ծառուկյան, գործարար, հայտարարություն, դատ, կալանք, ռուսաստանի հայերի միություն
արա աբրահամյան, գագիկ ծառուկյան, գործարար, հայտարարություն, դատ, կալանք, ռուսաստանի հայերի միություն
Ըստ գործարարի` իշխանության հանձնման քաղաքականությանը չհամաձայնող գործիչներին ահաբեկում ու հետապնդում են։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանը հայտարարություն է տարածել` պահանջելով ազատ արձակել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
Նշենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԲՀԿ առաջնորդի խափանման միջոցը փոխելու կամ երկարաձգելու հարցով դատական նիստը։
«Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել իշխանությունների կողմից իրականացվող՝ իրենց վարած ազգային շահերի հանձնման քաղաքականությանը չհամաձայնող գործիչների ահաբեկումն ու հետապնդումը։ Այդ անօրինական քաղաքականության հերթական վկայությունն են Գագիկ Ծառուկյանի և այլ հայտնի ընդդիմադիր գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Անդրանիկ Թևանյանի և բազմաթիվ այլ անձանց նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումը»,– ասված է հայտարարությունում։
Ըստ Աբրահամյանի` բացարձակապես անընդունելի և ամոթալի է ազգի հոգևոր առաջնորդների՝ Ամենայն հայոց կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումը, ինչպես նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին գործերին միջամտելը։ Քաղաքական դրդապատճառներով իրականացված գործողություններն ուղղված են պետության տնտեսական և իրավական համակարգի հիմքերի խաթարմանը։
Աբրահամյանը հիշեցրել է, որ Գագիկ Ծառուկյանին ճանաչում է որպես մեծ հայրենասերի, մարդու, ով իր ուժերով զրոյից ստեղծել է մի ամբողջ բիզնես կայսրություն, տասնամյակներ շարունակ ներդրումներ կատարել Հայաստանի հեղինակության և վարկանիշի բարձրացման գործում, տասնյակ հազարավոր ընտանիքների ապահովել է աշխատանքով։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժն այդպես էլ չհայտնվեց խորհրդարանում` Աբրահամյանը շեշտել է, որ այդպիսով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ իր անձնական վրեժխնդրության ծրագրերը։
Ըստ գործարարի` ՀՀ վարչապետը փորձում է նաև թուլացնել հայկական բիզնեսի հենասյուների տնտեսական հզորությունը, մաքրել քաղաքական և գործարար դաշտը՝ իր նոր «խաղաղասեր բարեկամների» համար։