ԿԳՄՍ նախարարը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել մանկավարժների հետ՝ քննարկելու հանրակրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Այս  մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:


 


Հանդիպմանն առանձնակի անդրադարձ է եղել հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարի թափուր հաստիքը համալրելու ընթացակարգին, կամավոր ատեստավորման ընձեռած հնարավորություններին, հարցաշարերի բովանդակությանը և այլ հարցերի:


 

Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ:

Դիտումների քանակ6

Leave a comment