41-ամյա Մոդրիչը՝ Իտալիայի Ա Սերիայի խորհրդանշական հավաքականում

Gran Galà del Calcio մրցանակաբաշխության ժամանակ պաշտոնապես ներկայացվել է Իտալիայի Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: Չեմպիոնի տիտղոսը նվաճած «Ինտերն» ունի 5 ներկայացուցիչ: Լավագույնների թվում է նաև «Միլան»-ի 41-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Դարպասապահ. Միլե Սվիլար («Ռոմա»):

Պաշտպաններ. Մարկո Պալեստրա («Կալյարի»), Մանուել Ականջի («Ինտեր»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր») և Ֆեդերիկո Դիմարկո («Ինտեր»):

Կիսապաշտպաններ. Լուկա Մոդրիչ («Միլան»), Հաքան Չալհանօղլու («Նապոլի»), Սքոթ Մաքթոմինեյ («Նապոլի»):

Հարձակվողներ. Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Դոնիել Մալեն («Ռոմա»), Նիկո Պաս («Կոմո»):

Առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ինտերի» եզրային պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, իսկ լավագույն մարզիչի մրցանակը ստացել է «Կոմոն» գլխավորող իսպանացի Սեսկ Ֆաբրեգասը:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment