Փաշինյանը փորձում է շոուների միջոցով ժողովրդին դրայվի մեջ պահել․ Ռուբեն Մխիթարյան

https://arm.sputniknews.ru/20260903/pashinjany-pvordzum-e-shvouneri-mijvocvov-zhvoghvovrdin-drajvi-mej-pahel-ruben-mkhitarjan-106437014.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/14/96035534_17:0:1350:1000_1920x0_80_0_0_b95942277bd009d8f838d36f1aeaec95.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուբեն մխիթարյան, նիկոլ փաշինյան

հայաստան, ռուբեն մխիթարյան, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Պատգամավորի խոսքով՝ այսօր իրավապահ համակարգի գերակշիռ մասը գործում է միայն մեկ հոգու ցուցումով։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կալանքի ինստիտուտը վերածել է ընդդիմախոսների դեմ պատժիչ գործիքի։ Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։

Նրա խոսքով` յուրաքանչյուր ոք, ով Փաշինյանի սրտով չէ, ոչ միայն կալանավորվում է, այլև այդ կալանքն ուղեկցվում է վատ տեսարաններով՝ ժողովրդին, այսպես ասած, դրայվի մեջ պահելու համար։

«Ինքն էլ է հասկանում, քանի որ այլևս չի տիրապետում իրավիճակին ու իր տեղում չէ, փորձում է ընդամենը շոուների միջոցով ժողովրդին դրայվի մեջ պահել»,- ասաց Մխիթարյանը։

Լրագրողների հետ զրույցում պատգամավորն անդրադարձավ նաև Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե իրեն ներվայնացնում է գործարար Նարեկ Նալբանդյանը, և ինքն իրավապահներին հանձնարարել է քննություն անել։

«Մենք, իհարկե, հասկանում ենք, որ իր սրտի օլիգարխն է, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը մի «լավ» հատկանիշ ունի՝ մարդկանց օգտագործելու, այնուհետև «քցելու», ընդհանրապես չեմ զարմանա, որ Նարեկ Նալբանդյանն էլ նույն բախտին արժանանա»,- ասաց Մխիթարյանը։

Պատգամավորի խոսքով՝ այսօր իրավապահ համակարգի գերակշիռ մասը գործում է միայն մեկ հոգու ցուցումով։

Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։

Leave a comment