Պարզվել են «ՊԱԶ» ավտոբուսի և «Օպել»-ի բախման հետևանքով մահացած 5 անձանց և վիրավորների ինքնությունները

Պարզվել են «ՊԱԶ» ավտոբուսի և «Օպել»-ի բախման հետևանքով մահացած 5 անձանց և վիրավորների ինքնությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պարզվել է սեպտեմբերի 2-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մահացածներն են Ս․ Կարապետյանը, Ս․ Թմոյանը, Թ․ Թմոյանը, Մ․ Մանուկյանը և Ի․ Պապյանը։

Վիրավորներն են Ս. Երիցյանը, Վ․ Գևորգյանը, Ն․ Գևորգյանը, Մ․ Գրիգորյանը, Ք․ Գրիգորյանը, Մ․ Նիկողոսյանը, Մ․ Բեգոյանը, Գ․ Ավագյանը, Ա․ Գևորգյանը, Ա․ Ղարիբյանը և Լ․ Գևորգյանը։

Ըստ կայքի նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Օպել»-ը, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային բախում ունեցել Երևան-Արթիկ երթուղին սպասարկող «ՊԱԶ» ավտոբուսին։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական փորձաքննություններ։

Leave a comment