https://arm.sputniknews.ru/20260211/mer-haraberutjunnery-razmavarakan-en-pashinjany-shnvorhavvorel-e-irani-arajnvordnerin-98696257.html
Մեր հարաբերությունները ռազմավարական են․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի առաջնորդներին
Մեր հարաբերությունները ռազմավարական են․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի առաջնորդներին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Իրանի հետ ձևավորված հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը։ 11.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-11T14:59+0400
2026-02-11T14:59+0400
2026-02-11T14:59+0400
իրանի իսլամական հանրապետություն
նիկոլ փաշինյան
ուղերձ
այաթոլլա ալի խամենեի
մասուդ փեզեշքիան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78907677_0:191:2500:1597_1920x0_80_0_0_d1bebf36c5ffed27e08edcadba935dbc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններն անվանել է ռազմավարական և ընդգծել՝ բարձր է գնահատում դրանց շարունակական զարգացումն ու խորացումը: Այս մասին Փաշինյանն ասել է Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ հղած շնորհավորական ուղերձում։Հոգևոր առաջնորդի ուղերձում Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ վերջինի աջակցությամբ երկու երկիրն էլ կխորացնեն բազմոլորտ փոխգործակցությունը։Փաշինյանը հույս է հայտնել, որ 2 երկրի միջև ձևավորված բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն՝ ի բարօրություն Հայաստանի և Իրանի ժողովուրդների:Իրանի նախագահին հղված ուղերձում էլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի, անկեղծության և փոխվստահության վրա:Նա Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին հաջողություն և քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն է մաղթել։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78907677_88:0:2311:1667_1920x0_80_0_0_fe2fc54df41a732124d26dea342c825e.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, նիկոլ փաշինյան, ուղերձ, այաթոլլա ալի խամենեի, մասուդ փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն, նիկոլ փաշինյան, ուղերձ, այաթոլլա ալի խամենեի, մասուդ փեզեշքիան
Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Իրանի հետ ձևավորված հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը։
Հոգևոր առաջնորդի ուղերձում Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ վերջինի աջակցությամբ երկու երկիրն էլ կխորացնեն բազմոլորտ փոխգործակցությունը։
«Համոզված եմ, որ այդպիսով կյանքի կկոչվեն ռազմավարական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններ։ Դրանք կնպաստեն նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը», – ասված է Խամենեիին հղված ուղերձում։
Փաշինյանը հույս է հայտնել, որ 2 երկրի միջև ձևավորված բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն՝ ի բարօրություն Հայաստանի և Իրանի ժողովուրդների:
Իրանի նախագահին հղված ուղերձում էլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի, անկեղծության և փոխվստահության վրա:
«Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարի Երևան կատարած Ձեր այցը, որի ընթացքում քննարկեցինք Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգը և տարածաշրջանային զարգացումները։ Վերստին ընդգծեցինք մեր երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու հանձնառությունը»,- նշել է Փաշինյանը:
Նա Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին հաջողություն և քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն է մաղթել։