https://arm.sputniknews.ru/20260903/ukrainakan-hakamartutjan-kargavvorman-hnaravvorutjunner-kan-putin-106423687.html
Ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորություններ կան. Պուտին
Ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորություններ կան. Պուտին
Sputnik Արմենիա
ՌԴ առաջնորդը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումները շարունակվում են հատուկ ծառայությունների գծով։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T12:28+0400
2026-09-03T12:28+0400
2026-09-03T14:00+0400
ռուսաստան
ուկրաինա
վլադիմիր պուտին
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106419155_0:0:1920:1080_1920x0_80_0_0_4c2c47971a29c8374ae25007439fef06.jpg.webp
Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություններ կան, սակայն Ռուսաստանն ու Ուկրաինան նախ պետք է համաձայնության գան։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։«Մյուս բոլոր երկրները պատրաստ են աջակցել և օգնել… Բայց խնդիրն ի վերջո պետք է լուծեն հակամարտության մեջ ներգրավված երկրները՝ Ռուսաստանը և Ուկրաինան։ Սա ճիշտ մոտեցում է», – ասել է նա Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։Պուտինը նշել է, որ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները, որոնք լռում են, միջազգային ահաբեկչության մասնակիցներ են դառնում։Նա նաև ասել է, որ Ռուսաստանը կողմ է ԱՄՆ–ի հետ հարաբերությունների լիաֆորմատ վերականգնմանը, բայց դա կախված է նաև Վաշինգտոնից։ ԱՄՆ վարչակազմի հետ շփումները շարունակվում են։ ՌԴ առաջնորդը նշել է` Դոնալդ Թրամփը տրամադրված է դրական, կառուցողական աշխատանքի։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106419155_303:0:1743:1080_1920x0_80_0_0_3d3e0af8b5e65e464419e30903b4d618.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՌԴ առաջնորդը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումները շարունակվում են հատուկ ծառայությունների գծով։
Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություններ կան, սակայն Ռուսաստանն ու Ուկրաինան նախ պետք է համաձայնության գան։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մյուս բոլոր երկրները պատրաստ են աջակցել և օգնել… Բայց խնդիրն ի վերջո պետք է լուծեն հակամարտության մեջ ներգրավված երկրները՝ Ռուսաստանը և Ուկրաինան։ Սա ճիշտ մոտեցում է», – ասել է նա Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։
Պուտինը նշել է, որ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները, որոնք լռում են, միջազգային ահաբեկչության մասնակիցներ են դառնում։
Նա նաև ասել է, որ Ռուսաստանը կողմ է ԱՄՆ–ի հետ հարաբերությունների լիաֆորմատ վերականգնմանը, բայց դա կախված է նաև Վաշինգտոնից։ ԱՄՆ վարչակազմի հետ շփումները շարունակվում են։ ՌԴ առաջնորդը նշել է` Դոնալդ Թրամփը տրամադրված է դրական, կառուցողական աշխատանքի։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։