Արգենտինայում խաղերը 10-րդ րոպեին կընդմիջեն Մեսիի պատվին

Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի (AFA) որոշմամբ, երկրի բոլոր դիվիզիոնների առաջիկա տուրերի հանդիպումները կընդմիջվեն Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարած Լիոնել Մեսիի պատվին, հաղորդում է Goal.com-ը։

Տղամարդկանց և կանանց առաջնությունների հանդիպումների 10-րդ րոպեին երկրպագուները հնարավորություն կունենան ծափահարություններով պատվել 39-ամյա հարձակվողին` ազգային թիմում տպավորիչ ելույթների համար։

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստը 2005 թվականից էր խաղում Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 207 հանդիպում, դարձել 125 գոլի ու 68 գոլային փոխանցման հեղինակ։ Ազգային թիմի հետ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը դարձել է աշխարհի չեմպիոն (2022), Ամերիկայի կրկնակի գավաթակիր (2021, 2024) ու Ֆինալիսիմայի հաղթող (2022)։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment