https://arm.sputniknews.ru/20260903/pashinjani-represianeri-hetevum-qaghaqakan-hashvark-ka-surenjanc-106426700.html
Փաշինյանի ռեպրեսիաների հետևում քաղաքական հաշվարկ կա․ Սուրենյանց
Փաշինյանի ռեպրեսիաների հետևում քաղաքական հաշվարկ կա․ Սուրենյանց
Sputnik Արմենիա
Սուրենյանցը չի բացառում, որ նախկին նախագահների և նրանց շրջապատի նկատմամբ գործողությունները կապված են Երրորդ հանրապետության քաղաքական համակարգի ավարտը և Չորրորդ… 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T14:29+0400
2026-09-03T14:29+0400
2026-09-03T14:29+0400
հայաստան
սուրեն սուրենյանց
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106421671_0:0:1500:844_1920x0_80_0_0_6d5ede344f3fea28f7caad389ae22752.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում իրականացվող ռեպրեսիաները պատահական կամ էմոցիոնալ քայլերի արդյունք չեն․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դրանց միջոցով կոնկրետ քաղաքական նպատակներ է հետապնդում։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։Նա ընդգծեց՝ ռեպրեսիաների հիմնական պատճառներից մեկը քաղաքական հաշվեհարդարն է, որը զուգորդվում է նաև ունեզրկման գործընթացի հետ։ Բայց եթե նպատակը բացառապես քաղաքական հաշվեհարդարը լիներ, ապա խորհրդարանական ընտրություններում իշխանության վերարտադրության հարցը լուծելուց հետո ռեպրեսիաների ալիքը պետք է թուլանար, ոչ թե ուժեղանար։Սակայն Սուրենյանցը կարծում է, որ խնդիրը դրանով չի սահմանափակվում․ իշխանությունը փորձում է նաև արտաքին գործընկերների առջև ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ միջավայր ձևավորել։«Արտաքին գործընկերներ ասելով` խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ։ Նշում եմ Փաշինյանի միջազգային դոնորների անունները՝ Միացյալ Նահանգներ, Եվրամիության, Մեծ Բրիտանիա, Իսրայել, Թուրքիա, Ադրբեջան։ Եթե Ադրբեջանի առջև ստանձնած պարտավորությունները ակնհայտ են, մյուս դոնորների առջև ստանձնած պարտավորությունները հիմնականում վերաբերում են Ռուսաստանի համար գլխացավանք ստեղծելուն»,– նշեց քաղաքական վերլուծաբանը։Նրա գնահատմամբ՝ ավելի լայն նպատակն իշխանության ռազմավարական կուրսի փոփոխությունն է, որը ենթադրում է նաև երկրի ներքին քաղաքական և տնտեսական համակարգի վերաձևավորում։«Եթե նկատել եք, ազատազրկում են բոլոր այն գործիչներին, որոնք 20-30 տարի ամբողջացրել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների միջավայրը։ Հիմա Նիկոլ Փաշինյանին նոր համակարգ է պետք երկրի ներսում՝ նոր օլիգարխիա, նոր տնտեսական քաղաքական հարաբերություններ, և նաև սրան են միտված»,– ասաց Սուրենյանցը։Նա նաև չբացառեց, որ նախկին նախագահների և նրանց շրջապատի նկատմամբ գործողությունները կապված են Երրորդ հանրապետության քաղաքական համակարգի ավարտը և Չորրորդ հանրապետության ձևավորումը լեգիտիմացնելու փորձի հետ։Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ այժմ գլխավոր հարցն այն է, թե իշխանության և ընդդիմության գործողություններից որն է ավելի արդյունավետ լինելու։Սուրենյանցը չբացառեց, որ գործող իշխանությունը կարող է առաջիկա մեկ–մեկուկես տարվա ընթացքում լուրջ ճգնաժամի առաջ կանգնել։Միաժամանակ նա չբացառեց նաև այլ սցենարներ՝ այդ թվում ընդդիմությունից անհրաժեշտ 6 մանդատներ «գողանալու» և Սահմանադրությունը փոխելու կամ ռեպրեսիաների միջոցով քաղաքական դաշտը առավելագույնս մաքրելու և նոր ընտրությունների գնալու տարբերակները։Սուրենյանցը վստահ է՝ եթե չլինեին ուկրաինական պատերազմի, Իրանի շուրջ զարգացումները, հայ հասարակությունը շատ արագ կարող է լուծել Փաշինյանի իշխանության հարցերը, բայց նման իշխանությունների համար համաշխարհային տուրբուլենտությունը պարարտ հող է։Ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երևանում քաղաքակիրթ ապահարզանի բանաձև առայժմ չունեն. Սուրենյանց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106421671_202:0:1327:844_1920x0_80_0_0_5b1df77fc9483149a48d9d3252437199.jpg.webp
հայաստան, սուրեն սուրենյանց, նիկոլ փաշինյան
հայաստան, սուրեն սուրենյանց, նիկոլ փաշինյան
Սուրենյանցը չի բացառում, որ նախկին նախագահների և նրանց շրջապատի նկատմամբ գործողությունները կապված են Երրորդ հանրապետության քաղաքական համակարգի ավարտը և Չորրորդ հանրապետության ձևավորումը լեգիտիմացնելու փորձի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում իրականացվող ռեպրեսիաները պատահական կամ էմոցիոնալ քայլերի արդյունք չեն․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դրանց միջոցով կոնկրետ քաղաքական նպատակներ է հետապնդում։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
«Իմ գնահատմամբ՝ այդ ռեպրեսիաների համար չորս պատճառ կա։ Ի վերջո, պետք է դուրս գանք այն կանխավարկածից, որ Նիկոլ Փաշինյանն անհավասարակշիռ է, բնականաբար, ինքը ինչ-որ հաշվարկ ունի, ոչ թե էմոցիոնալ ինչ-որ բաներ են»,– ասաց Սուրենյանցը։
Նա ընդգծեց՝ ռեպրեսիաների հիմնական պատճառներից մեկը քաղաքական հաշվեհարդարն է, որը զուգորդվում է նաև ունեզրկման գործընթացի հետ։ Բայց եթե նպատակը բացառապես քաղաքական հաշվեհարդարը լիներ, ապա խորհրդարանական ընտրություններում իշխանության վերարտադրության հարցը լուծելուց հետո ռեպրեսիաների ալիքը պետք է թուլանար, ոչ թե ուժեղանար։
Սակայն Սուրենյանցը կարծում է, որ խնդիրը դրանով չի սահմանափակվում․ իշխանությունը փորձում է նաև արտաքին գործընկերների առջև ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ միջավայր ձևավորել։
«Արտաքին գործընկերներ ասելով` խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ։ Նշում եմ Փաշինյանի միջազգային դոնորների անունները՝ Միացյալ Նահանգներ, Եվրամիության, Մեծ Բրիտանիա, Իսրայել, Թուրքիա, Ադրբեջան։ Եթե Ադրբեջանի առջև ստանձնած պարտավորությունները ակնհայտ են, մյուս դոնորների առջև ստանձնած պարտավորությունները հիմնականում վերաբերում են Ռուսաստանի համար գլխացավանք ստեղծելուն»,– նշեց քաղաքական վերլուծաբանը։
Նրա գնահատմամբ՝ ավելի լայն նպատակն իշխանության ռազմավարական կուրսի փոփոխությունն է, որը ենթադրում է նաև երկրի ներքին քաղաքական և տնտեսական համակարգի վերաձևավորում։
«Եթե նկատել եք, ազատազրկում են բոլոր այն գործիչներին, որոնք 20-30 տարի ամբողջացրել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների միջավայրը։ Հիմա Նիկոլ Փաշինյանին նոր համակարգ է պետք երկրի ներսում՝ նոր օլիգարխիա, նոր տնտեսական քաղաքական հարաբերություններ, և նաև սրան են միտված»,– ասաց Սուրենյանցը։
Նա նաև չբացառեց, որ նախկին նախագահների և նրանց շրջապատի նկատմամբ գործողությունները կապված են Երրորդ հանրապետության քաղաքական համակարգի ավարտը և Չորրորդ հանրապետության ձևավորումը լեգիտիմացնելու փորձի հետ։
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ այժմ գլխավոր հարցն այն է, թե իշխանության և ընդդիմության գործողություններից որն է ավելի արդյունավետ լինելու։
Սուրենյանցը չբացառեց, որ գործող իշխանությունը կարող է առաջիկա մեկ–մեկուկես տարվա ընթացքում լուրջ ճգնաժամի առաջ կանգնել։
«Ես շատ հավանական եմ համարում, որ այս իշխանությունը մեկ–մեկուկես տարի է դիմանալու, հետո մեր շուրջ տեղի են ունենալու գլոբալ, ռեգիոնալ զարգացումներ, որոնք իրենց ներքին սպառվածության հետ միասին բերելու են այս իշխանության կոլապսի»,– ասաց Սուրենյանցը։
Միաժամանակ նա չբացառեց նաև այլ սցենարներ՝ այդ թվում ընդդիմությունից անհրաժեշտ 6 մանդատներ «գողանալու» և Սահմանադրությունը փոխելու կամ ռեպրեսիաների միջոցով քաղաքական դաշտը առավելագույնս մաքրելու և նոր ընտրությունների գնալու տարբերակները։
Սուրենյանցը վստահ է՝ եթե չլինեին ուկրաինական պատերազմի, Իրանի շուրջ զարգացումները, հայ հասարակությունը շատ արագ կարող է լուծել Փաշինյանի իշխանության հարցերը, բայց նման իշխանությունների համար համաշխարհային տուրբուլենտությունը պարարտ հող է։