4 նոր կայարանի տեսլական կա․ Աջափնյակով, Ակադեմիական քաղաքով գնա և կպնի «Չարբախ» կայարանին. Փաշինյան

4 նոր կայարանի տեսլական կա․ Աջափնյակով, Ակադեմիական քաղաքով գնա և կպնի «Չարբախ» կայարանին. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք անհնար չենք համարում որևէ մոդելի ընտրությունը, մեզ պետք է լավագույն առաջարկը, մենք երբեք չենք ասել, որ ռուսականը չի կարող լինել լավագույն առաջարկը»,-լրագրողների հետ ճեպազույցում անդրադառնալով ատոմակայանի կառուցմանը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ մի քանի գործոններ կան՝ գին, կառուցման ժամկետ, ֆինանսավորման սխեմաներ. «Ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում պետք է մենք աշխատանքներն ինտենսիվացնենք, արդեն պետք է որոշում կայացնենք: Մենք նաև աշխատում ենք գործող ատոմակայանի ժամկետը 36-ից հետո ևս մեկ անգամ երկարացնելու ուղղությամբ, մենք հասկանում ենք, որ կարող է դա չստացվի անվտանգային և լավագույն ստանդարտին չհամապատասխանելու պատճառով: Պետք է տեխնիկական, տնտեսական, ֆինանսական նյուանսների վրա կենտրոնանանք»:

Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի հետ քննարկում են նաև մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը նրանց մասնակցության հարցը. «Իրենք մեծ փորձ ունեն այստեղ և ուրախ կլինենք, որ մեզ աջակցեն: «Աջափնյակ»-ը Երևանի մետրոպոլիտենի զարգացման նոր փուլի մեկնարկ է, այդ մի կայարանը բարեհաջող ավարտենք, հետո երկրորդ, երրորդ, այս պահին տեսադաշտում առնվազն 4 նոր կայարանի տեսլական կա, որ մետրոյի ճյուղը Աջափնյակով, Ակադեմիական քաղաքով գնա և կպնի «Չարբախ» կայարանին և մետրոյի շրջանաձև երևեկության հնարավորություն ունենանք: Այդ ընկալումը, որ «վա,յ եթե ռուսական է» մենք չենք ուզում, կամ «վայ, եթե ռուսական է» միայն դա ենք ուզում, երկուսից էլ պետք է դուրս գալ, պետք է ՀՀ-ի համար լավագույն առաջարկը»:

Leave a comment