Ինչ են քննարկել Եգիպտոսի և Չինաստանի նախագահները

Չինաստանն առաջարկում է Մերձավոր Արևելքում ստեղծել անվտանգության նոր ճարտարապետություն, այս մասին խոսել են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին և Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ծինպինը։

Ծինպինի խոսքով՝ տարածաշրջանային պետությունները պետք է դիմադրեն արտաքին միջամտությանը և լինեն «իրենց ճակատագրի տերը»։

Չինաստանի առաջնորդը նաև հայտնել է իր պատրաստակամությունը համագործակցել Մերձավոր Արևելքի երկրների հետ՝ նավագնացության ուղիների անվտանգությունն ապահովելու համար, հատկապես Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցներով երթևեկության խափանումների պայմաններում։

Երկու կողմերը համաձայնել են խորացնել անվտանգության ոլորտում համագործակցությունն ու համակարգել հակաահաբեկչական ջանքերը։ Բացի այդ, Չինաստանը և Եգիպտոսը մտադիր են ընդլայնել համագործակցությունը տվյալների կենտրոնների, կիսահաղորդիչների և կարևորագույն մետաղների մատակարարման շղթաների ոլորտում, ինչպես նաև ավելացնել իրենց ազգային արժույթների օգտագործումը փոխադարձ առևտրում և ներդրումներում։

Սիի այցը առաջինն է Մերձավոր Արևելք չորս տարվա ընթացքում։

Leave a comment