Հայաստանն ու Ադրբեջանը ինքնիշխան պետություններ են և տարբեր երկրների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք ունեն։ Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան այցը և երեք երկրների կողմից խոշորածավալ նախագծերի մասին հայտարարությունները։ «Մենք և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ ունենք, որն ընդգրկում է հնարավոր բոլոր ոլորտները։ Եվ, իհարկե, մենք մտադիր ենք մեր գործընկերների հետ զարգացնել այդ հարաբերությունները այնպես, որ դրանք շահավետ լինեն ոչ միայն մեզ համար, այլ նաև նրանց համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը։