Հնարավոր է` Ուկրաինան պատվիրակություն ուղարկի Մոսկվա. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Առաջարկվել է, որ պատվիրակության անվտանգության երաշխավոր հանդես գան Դոնալդ Թրամփի օգնականներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները:

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հնարավոր է` Ուկրաինան պատվիրակություն ուղարկի Մոսկվա՝ կարգավորման շուրջ բանակցությունների նպատակով, Կիևը դիտարկում է նման հնարավորությունը։ Այս մասին գրում է «Times of Ukraine»–ը` հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ լրատվամիջոցի` իրադարձությունների զարգացման այս տարբերակը հնչել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած վերջին հանդիպման ժամանակ:

Միաժամանակ նշվում է, որ պատվիրակության անվտանգության երաշխավոր պետք է հանդես գան ամերիկացի բանակցողները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները: Հնարավոր է` նրանք ուկրաինացի գործընկերների հետ Վարշավայից մեկնեն Ռուսաստան:

Leave a comment