Ուկրաինայի հետ շփումները հետախուզական ծառայությունների մակարդակով շարունակվում են, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական ֆորումում։
– Ռուսաստանը և Ուկրաինան պետք է լուծեն կարգավորման հարցը։
– Ուկրաինայում կարգավորման հնարավորություն կա։ Հենց Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է համաձայնության գան, իսկ մյուս երկրները կարող են միայն աջակցել և օգնել։
– Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները, լռելով Կիեւի գործողությունների մասին [քաղաքացիական ինքնաթիռների առևանգումը, դրանց դեմ հարվածները և քաղաքացիական ինքնաթիռների վրա հարձակվելու սպառնալիքները], դառնում են միջազգային ահաբեկչության մեղսակիցներ։
– Ռուսաստանը կողմ է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների լիակատար վերականգնմանը: Ռուսաստանի շփումները ԱՄՆ վարչակազմի հետ շարունակվում են [Պուտինը տեսնում է Թրամփի դրական վերաբերմունքը]։