ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա

Քաղաքականություն

03.09.2026 | 11:55

Ռուսական զորքերը լույս սեպտեմբերի 3-ի գիշերը  կրկին հարձակվել են Օդեսայի վրա, որի հետևանքով վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Այս մասին հայտնել է Օդեսայի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը, գրում է Current time-ը։

Ըստ տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի՝ վնասվել է 21 հարկանի բնակելի շենքի 10-ից 17-րդ հարկերի 20 բնակարան, ինչպես նաև մոտակայքում կայանված 12 մեքենա։

Հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։

Չերկասիի մարզի Զոլոտոնոշայի շրջանում Ռուսաստանի հարձակման հետևանքով վնասվել են էլեկտրահաղորդման գիծը և արևային վահանակները, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Իգոր Տաբուրեցը։ Նրա խոսքով՝ տուժածների մասին հաղորդումներ չեն ստացվել։

Բորիսպոլի շրջանում մեկ մարդ բեկորային վիրավորում է ստացել։ Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի տվյալներով՝ վնասվել են պահեստային տարածքներ, վարչական շենք և խանութ։ Հարձակման հետևանքները ճշտվում են։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment