«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսերի ռեկորդ է գրանցել։

Transfermarkt-ի տվյալներով՝ ամառային տրանսֆերային պատուհանին Անգլիայի փոխչեմպիոնը ծախսել է 526,20 միլիոն եվրո՝ ձեռք բերելով 9 ֆուտբոլիստի։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրը «Լիվերպուլն» էր, որը 2025 թվականի ամռանը 483 միլիոն եվրո էր ծախսել տրանսֆերների վրա։

Լոնդոնի «Չելսին» էլ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստների վաճառքից ու վարձակալությունից ստացել է 603 միլիոն եվրո, ինչը ռեկորդային ցուցանիշ է համաշխարհային ֆուտբոլում։

Անգլիայի Պրեմիեր լիգայում ամռան ամենաթանկ տրանսֆերն արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տեղափոխությունն էր «Չելսիից» «Մանչեսթեր Սիթի»։ Գործարքի արժեքը կազմել է 145 միլիոն եվրո։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment