Կաշառքի գործով տեսչական մարմնի պաշտոնյաներ են ձերբակալվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 6 նախկին և ներկա պաշտոնյաներ են ձերբակալվել։ «ԱրմԼուր»-ին հասած տեղեկություններով՝ կաշառք վերցնելու համար։

Ձերբակալվածների թվում է Երևանի տարածքային ստորաբաժանման պետի պաշտոնակատարը, ինչպես նաև Արարատի տարածքային ստորաբաժանման նախկին պետը։

Leave a comment