2026 թվականի սեպտեմբերի 5-6-ը Երևանի երկաթուղային կայարանի գլխավոր նախասրահում կանցկացվի Tour EXPO 2026 զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը մեկ հարթակում կհամախմբի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին՝ զբոսաշրջային ընկերություններին, հյուրանոցներին, տուրօպերատորներին, ավիաընկերություններին, տրանսպորտային և սպասարկման կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի մարզերի և միջազգային ուղղությունների ներկայացուցիչներին։
Tour Expo 2026-ի նպատակն է խթանել Հայաստանի զբոսաշրջային ներուժը, ստեղծել նոր գործարար կապեր, ներկայացնել զբոսաշրջային նոր ուղղություններ և ծառայություններ, ինչպես նաև նպաստել Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության միջազգային ճանաչելիության բարձրացմանը։
Ցուցահանդեսը նախատեսված է ինչպես ոլորտի մասնագետների և բիզնես ներկայացուցիչների, այնպես էլ զբոսաշրջությամբ հետաքրքրվող այցելուների համար։
Անցկացման վայր՝ Երևանի երկաթուղային կայարանի գլխավոր սրահ
📅 սեպտեմբերի 5-6, 2026թ.
⏰ Ժամը՝ 11:00-20:00
Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր՝ Հարավկովկասյան ՓԲԸ
Ցուցահանդեսի հովանավոր՝ Dilijan Inn
Ցուցահանդեսի պաշտոնական աջակից՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտե
Ցուցահանդեսի ինֆորմացիոն աջակից՝ Տուրիզմի միացյալ ֆեդերացիա
🎟 Մուտքն ԱԶԱՏ Է
Tour Expo 2026՝ Ճանապարհորդությունը սկսվում է այստեղ: