Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պետք է շոշափելի դառնա մարդկանց առօրյա կյանքում. Ամիրբեկով


Վաշինգտոնյան գագաթնաժողովից ի վեր մենք ապրում ենք խաղաղության պայմաններում. Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիա տեղի չի ունեցել՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:


Նրա խոսքով՝ կառավարությունների և հասարակությունների միջև երկխոսությունն այդ օրվանից ի վեր շարունակվել է, մեկնարկել են առևտրատնտեսական կապերը, զարգանում են փոխկապակցվածության և հաղորդակցությունների ոլորտում նախագծերը:


«Միևնույն ժամանակ, մեր հասարակություններից ակնկալվում է, որ նրանք այլ ապագա տեսնեն։ Սա իսկապես պատմական հնարավորություն է, սակայն խաղաղությունը ստեղծվում է ոչ միայն քաղաքական համաձայնագրերով։ Խաղաղությունը պետք է տեսանելի ու շոշափելի դառնա գետնի վրա, մարդկանց առօրյա կյանքում»,- նշել է Ամիրբեկովը:

Դիտումների քանակ19

Leave a comment